00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. կարևորը՝ Մեղրիի ճակատագիրը չունենա

© Sputnik / Asatur YesayantsАэропорт в Гюмри
Аэропорт в Гюмри  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունն ընդունել է հերթական տնտեսական գոտու ստեղծման առաջարկը։ Սեփականատերը 13 000 աշխատատեղ է խոստացել։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Գյումրիի օդանավակայանի հարևանությամբ ազատ տնտեսական գոտի կստեղծվի։

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագծին։

Բիզնես նախագիծը հեղինակել է «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Город Раздан - Sputnik Արմենիա
Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի. միլիոնների ներդրում և աշխատատեղեր են խոստանում

«Այնպիսի ընկերությունները, որոնք հեռացված են մեր հարևան երկրներից, կարող են այստեղ ստեղծել իրենց պահեստները և ՌԴ–ում պատվերներ ունենալու դեպքում, առաքումները կատարել ոչ թե 2-3 օրվա ընթացքում, այլ 2-3 ժամում»,-ՀՀ էկոնոմիկայի Տիգրան Խաչատրյանը։

Ազատ տնտեսակական գոտու ստեղծման համար կարևոր նշանակություն է ունեցել Գյումրիի միջազգային օդանավակայանի առկայությունը, «Հյուսիս-հարավ» ճանապարհն ու երկաթուղին։

Նախագծով՝ առաջիկա 10-12 տարիների ընթացքում նախատեսվում է  կառուցել 320 հա տարածքով ազատ տնտեսական գոտի։ Ընդ որում, շինարարության առաջին փուլը կգործարկվի 30 հա տարածքի վրա:

Ազատ տնտեսական գոտու ամբողջական գործարկմամբ՝ աշխատանքով կապահովվի 13 հազար մարդ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մտահոգություն հայտնեց տարածքի մեծության վերաբերյալ։

«Շատ ավելի մեծ երկրներ իրենց թույլ չեն տալիս նման մեծ տարածքները որպես free zone օգտագործել։ Կարող ենք 15-20 հա տրամադրել, բայց այսքան մեծ տարածքը, կարծում եմ, կարող է վտանգավոր լինել տնտեսության համար»,-ասաց Վերմիշյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ կարևորեց, որ Գյումրիի ազատ տնտեսական գոտին չարժանանա Մեղրիի տնտեսական գոտու ճակատագրին։

Հիշեցնենք՝ 2017թ.–ին պաշտոնապես բացված Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում էր ներգրավել 50-70 շահագործող ընկերություններ` շուրջ 100-130 մլն դոլարի ներդրումներով ու 1500 նոր աշխատատեղերով։

Гюмри - Sputnik Արմենիա
10 000 աշխատատեղ` Գյումրիում. ազատ տնտեսական գոտի՝ լոգիստիկ գործառույթ իրականացնողներին

Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին` իր աշխարհագրական դիրքով, առևտրային և լոգիստիկ հնարավորություններով ու  Հայաստանի բազմավեկտոր առևտրային արտոնյալ ռեժիմներով հավակնում էր կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև:

ԱՏԳ-ն նախատեսված էր կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդ փուլով նախատեսվում էր ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար:

ԵԱՏՄ–ն և Սինգապուրը կարող են ԱԱԳ–ի մասին համաձայնագիր ստորագրել Երևանում. Փաշինյան
Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը տրամադրվելու էր շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար:

Սակայն բանն այն է, որ ծրագրի 2-րդ փուլն իրականացնելու համար հարկավոր է հետ վերցնել նախկինում վաճառված հողատարածքները։

Այս խնդրին նախկինում կառավարության նիստերից մեկում անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ հողերը պետությունից ժամանակին ձեռք են բերվել «ծիծաղելի գներով», և, փաստացի, Մեղրիի ազատ տնտեսական գոտում հողատարածք չկա ծրագրի երկրորդ փուլը կյանքի կոչելու համար:

Ներկայում Մեղրիի Ազատ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն չկա:

Լրահոս
0