ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայտնի պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը մեկնել է Մոսկվա, ուսումը շարունակելու նպատակով: Այս մասին նա հայտնել է Instagrami-ի իր էջում, նոր լուսանկար հրապարակելով Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտի (ГИТИС) ֆոնին: 17-ամյա պարուհին բարձրագույն կրթությունը շարունակելու է արվեստի ուղղությամբ։
Посмотреть эту публикацию в Instagram
«Անկախ ամեն ինչից մասնակցելու եմ Հայաստանի մշակույթային կյանքին: Ինձ չեք հասցնի կարոտել բեմում, ինչու ոչ, միգուցե, նաև էկրաններին: Իսկ իմ ամեն այցի մասին ձեզ անպայման կտեղեկացնեմ: Սիրում եմ բոլորիդ և շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,-լուսանկարին կից գրել է Սոֆին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոֆի Դևոյան կրտսերը տևական ժամանակ կբացակայի Հայաստանից ուսումը շարունակելու նպատակով: Sputnik Արմենիան Սոֆիի հետ զրուցել էր մասնագիտական ընտրության, արտերկրում ուսումը շարունակելու , ընտանիքի արձագանքի և սեփական ոճը կերտելու ցանկության մասին: