ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik.Արաբական միացիալ էմիրությունների հյուպատոս Ալհամ Ալ Սալամին արդեն հասցրել է ծանոթանալ հայկական ավանդույթներին և ընտանիքում հայ կնոջ դերին:
«Հայ կինը հայ հասարակության մեջ նույնպես կարող կին է և ընդգրկված է տարբեր ոլորտներում: Հայ կինն իր ձեռքբերումներով չի տարբերվում էմիրատցի կնոջից»,- այս մասին հյուպատոս Ալ Սալամին ասաց Երևանում՝ էմիրատցի կնոջ օրվան նվիրված միջոցառման ժամանակ՝ շեշտելով, որ որքան էլ կինը հասնի բարձր պաշտոնների, նրա գլխավոր առաքելությունը զավակներ ունենալն ու նրանց դաստիարակելն է:
ԱՄԷ-ի՝ 2019 թվականի սեպտեմբերին ձևավորվելիք Ազգային ժողովի պատգամավորների 50 տոկոսը լինելու են կանայք: Հյուպատոսը նշեց, որ իրենց երկրում կնոջ դերը միշտ էլ բարձր է գնահատվել:
Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԱՄԷ–ի համար դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրների շուկաներ.Փաշինյան
«Ունենք 9 կին նախարար, 7 կին դեսպան, ճարտարապետներ, բժիշկներ, անգամ կին օդաչուներ: Կանայք նաև ռազմական գործով են զբաղվում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ»,-ասաց Ալհամ Ալ Սալամին: Արաբական միացյալ էմիրություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը հայերի ու արաբների մեջ բազմաթիվ մշակութային, կենցաղային նմանություններ է տեսնում:
«Վստահ եմ, որ հայ և էմիրատցի կանանց համագործակցությունը շատ նպաստավոր կլինի մեր երկու երկրների համար»,-ասաց դեսպանն ու կոչ արեց երկու երկրների կանանց լինել ավելի ակտիվ, ընկերանալ և համագործակցել:
ԱՄԷ–ում կայանալիք ցուցահանդեսին կներկայացվեն նաև ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ծրագրերի համակարգող Մարիամ Պողոսյանը: Նա կարծում է, որ կրթված կինն ընտանիքի զարգացման հիմքն է:
«Աղջիկն առաջնահերթ պետք է կրթություն ստանա, աշխատանք ունենա, հասնի որոշակի ֆինանսական անկախության, նոր միայն ամուսնանա, որպեսզի իր ամուսնուն թիկունք լինի, և ընտանիքն էլ ֆինանսական խնդիրների չբախվի»,-ասաց Մարիամ Պողոսյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի 1 կին նախարար և 31 կին պատգամավոր:
Այստեղ դու յուրային չես. հայերը նվաճում են ԱՄԷ-ն և հարգում ավանդույթներն՝ անկախ իսլամացումից