00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Moody"s–ն ու Հայաստանը. ինչ կտա վարկանիշի բարձրացումը երկրին և հասարակ քաղաքացուն

© AFP 2024 / EMMANUEL DUNANDЛоготип рейтингового агентства Moody's в штаб-квартире компании в Нью-Йорке
Логотип рейтингового агентства Moody's в штаб-квартире компании в Нью-Йорке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ, խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը գնահատել է Moody"s միջազգային գործակալության վարկանիշի նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման համատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի վարկային սանդղակի բարձրացումն արտացոլում է տնտեսության մեջ  2018 թվականի վերջին և այս տարեսկզբին արձանագրած դրական միտումները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» իշխող կուսակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը` անդրադառնալով  Moody"s միջազգային գործակալության սանդղակում Հայաստանի զբաղեցրած նոր վարկանիշը։

Банкомат - Sputnik Արմենիա
Հայաստանում փոքր բիզնեսը կարող է վարկեր ստանալ ավելի թափանցիկ պայմաններով

Տևական դադարից հետո Moody"s  գործակալության սանդղակում առաջին անգամ բարձրացրել է Հայաստանի վարկային ցուցանիշը։ Կառավարության վարկանիշը (երկարաժամկետ էմիտենտի վարկանիշը ազգային և արտարժույթում և պետական պարտքի վարկանիշը արտարժույթում) բարձրացել է B1–ից մինչև Ba3` կայուն կանխատեսմամբ։ Հայաստանն այդ վարկանիշում բարձրացել է հուսալիության 6-րդ մակարդակից 5-ի։

Ինչպես նշեց Մանուկյանը, վարկանիշի բարձրացման արդյունքը հնարավոր կլինի զգալ, երբ Հայաստանը նոր պարտատոմսեր թողարկի։ Միևնույն ժամանակ տոկոսադրույքները կնվազեցվեն, ինչը կհանգեցնի երկրի ներսում վարկային տոկոսադրույքների նվազմանը։

Տնտեսագետի կարծիքով` գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը Հայաստանի նկատմամբ միջազգային վարկատուների վստահության կարևոր գործոն է, որը վկայում է երկրի ֆինանսական կայունության մասին։

«Հայաստանում 1000 դոլարը հեշտությամբ կդառնա 10 000». բլոգեր Nas Daily–ի նոր կոչը

Նշենք, որ  Moody"s  վարկանիշը համաշխարհային ֆինանսական շուկայում երեք առանցքային վարկանիշներից մեկն է (Fitch–ի և S&P–ի հետ համատեղ)։ Այդ վարկանիշներով աշխարհում գնահատում են պետության սեփական արժեթղթերի համար վճարելու կարողությունը, հետևաբար` երկրի տնտեսական կայունությունը, ներդրումների համար նրա գրավչությունը։ Այդ վարկանիշներին ուշադրություն է դարձնում և՛ արտասահմանյան բիզնեսը, և՛ համաշխարհային ֆոնդային բորսաներում աճուրդների մասնակիցները։

Начальник управления по стабильности и развитию финансовой системы ЦБ РА Андраник Григорян - Sputnik Արմենիա
Հայկական դրամի կշիռն աճում է. ազգային արժույթով տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը

Պատգամավորի խոսքով` Հայաստանը ներդրումային գրավչության առումով  մոտեցել է հարևան Վրաստանի և Ադրբեջանի մակարդակին։ Դա լավ ազդակ է արտաքին ներդրողների համար։

«Եվ որն ամենակարևորն է, Moody"s–ի զեկույցում խոսվում է Հայաստանի մակրոտնտեսական կայունության մասին։ Դա կարևորագույն չափանիշներից մեկն է, որոնք հաշվի են առնում երկրի տնտեսության մեջ պոտենցիալ ներդրումները։ Մակրոտնտեսական կայունությունը խոսում է նաև  Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման և միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ–ի  5-6% սպասվող տարեկան աճի մասին», – ասաց Մանուկյանը։

Այնուամենայնիվ, Հայաստանը դեռ աշխատելու տեղ ունի, որպեսզի լիարժեք մրցի հարևանների հետ ներդրումների գրավման առումով։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Moody"s միջազգային վարկային կազմակերպության նոր վարկանիշը, ընդգծել էր, որ դա կարևոր իրադարձություն է, որը խոսում է հանրապետության ներդրումային գրավչության աճի մասին։

Լրահոս
0