ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ճանաչված հայ երկիծաբաններ Միշա Գալուստյանը և Գարիկ Մարտիրոսյանը հումորային տեսանյութ են հրապարակել, որտեղ միասին երգում են հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլիի երգացանկից «Пой со мной» երգը:
Միշա Գալուստյանը տեսանյութը հրապարակել է իր Instagram-ի էջում:
View this post on Instagram
«Ինչպիսի՞ անիմացիոն դուետ ենք մենք հիշեցնում: Ի դեպ սա հայկական նոր «Чача вдвоём» խմբի առաջին տեսահոլովակն է»:
Գալուստյանը տեսանյութի հեշթեգում գրել է, որ իրենց տեսահոլովակի ռեժիսորը Գարիկ Մարտիրոսյանի կինն է՝ Ժաննա Լևինան:
Երգիծաբանները մի լավ ուրախացրել են իրենց երկրպագուներին:
«Դուք հիասքանչ եք: Աշխատանքային ծանր օրվանից հետո լիարժեք լիցքաթափվեցի: Նստած ծիծաղում եմ: Ապրեք»,«Թիմոնն ու Պումբան ,հայկական ակունա մատատան»,-գրել են էջի հետևորդները:
Տեսանյութը մեկ օրում 565.478 դիտում է ունեցել: