ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի թենիստիստուհի Սերենա Ուիլյամսը հաղթել է Մարիա Շարապովային` ԱՄՆ–ի Բաց առաջնության առաջին շրջանում։ Այս մասին հայտնում է Ռ–Սպորտը։
Անձնական հանդիպումների հաշիվը 20-2 էր` հօգուտ 37–ամյա Ուիլյամսի։
Խաղի արդյունքներով` ամերիկուհին գովել է Շարապովայի խաղը։
«Նա այն խաղացողներից է, որոնք չեն հանձնվում։ Նույնիսկ հանդիպման վերջում նա պարզապես շարունակում էր պայքարել», – ասել է ամերիկուհին` գործարար Ալեքսիս Օհանյանի կինը։
«Ես պարզապես զգում եմ, որ նրա խաղը համապատասխանում է ինձ։ Ես միշտ ասել եմ, որ նրա գնդակը ինչ–որ կերպ անընդհատ հայտնվում է իմ հարվածի գոտում։ Չգիտեմ, դա պարզապես կատարյալ է ինձ համար։ Ես կարողացա կենտրոնանալ, հատկապես` բրեյք–փոյնթերի ժամանակ թույլ չէի տալիս Շարապովային վերցնել իմ մատուցած գնդակը, քանի որ նա այն խաղացողներից է, որոնք չեն հանձնվում», – մեջբերում է Ուիլյամսին WTA կայքը։
Նա նշել է, որ պատրաստ է գնալ դեպի հաղթանակ։