ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ճապոնական Sony և Yamaha ընկերությունների ինժեներների միասնական աշխատանքի արդյունքում ստեղծվել է ամբողջովին էլեկտրական միկրոավտոբուս: Այս մասին հայտնում է Sony ընկերությունը։
Միկրոավտոբուսի պատուհանների փոխարեն էկրաններ են, այն հագեցած է ինքնուրույն կառավարման համակարգով։ Խոսքը SC-1 Sociable Cart տրանսպորտային միջոցի մասին է։
Համաձայն ընկերության զեկույցի` էլեկտրամեքենան ազատ վաճառքի չի հանվի։ Նախագծողները մտադիր են այն օգտագործել միայն ուսուցողական և ժամանցային նպատակներով։ Տրանսպորտային միջոցը կհայտնվի մի քանի թեմատիկ այգիներում, գոլֆի դաշտերում և այլն։ Մեքենան կարողանում է մինչև 19 կմ/ժ արագություն զարգացնել, սրահում հարմարավետ կարող են տեղավորվել մինչև 5 ուղևոր։
Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով
Միկրոավտոբուսի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն պատուհաններ չունի։ Դրանց փոխարեն տեղադրված են որակյալ էկրաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեսնել այն, ինչ կատարվում է մեքենայից դուրս և ոչ միայն։ Նախագծողների հիմնական նպատակը մարդկանց էկրանների միջոցով մեկ այլ իրականություն ցուցադրելն է, որը կարող է ճամփորդությունն ավելի անմոռանալի դարձնել։
Այս ավտոբուսները Ճապոնիայում կհայտնվեն 2020 թվականի առաջին եռամսյակում։