ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է, որ օգոստոսի 23-ին ավարտել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։
Այս մասին այսօր իր Facebook-յան էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Խոսքը 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված պայմանագրի մասին է։ 2018-ի ապրիլի 11-ին ԱԺ-ն միաձայն վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։
Սաֆրաստյան. «Ինչու՞ է ԵՄ-ն Թուքիայի հետ սիրալիր»
Գերմանիան ԵՄ ընտանիքի 16-րդ երկիրն է, որ վավերացրել է ՀՀ—ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։