ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի— Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության՝ զենքի մատակարարման վերաբերյալ տենդերի խափանումից հետո, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ORSIS-ի ներկայացուցչին։
2019թ.-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր տենդեր՝ մի քանի միլիոն դոլար արժողության զենք-զինամթերք մատակարարելու վերաբերյալ։ Ռուսական ORSIS ընկերությունը հայտ էր ներկայացրել, սակայն տենդերը շուտով փակվել է՝ ընկերության համար անհայտ պատճառով։ Դրանից հետո ռուսական ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողովին և Հայաստանում իրենց շահերը ներկայացնող փաստաբանին, որոնց գործողությունների արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մրցույթի վերաբերյալ իրավիճակը պարզելու համար իրենք արդեն դիմել են Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդին։
Հայաստանի ՊՆ-ն հաստատել է քրեական գործի հարուցման փաստը։ Գործը նախաքննության փուլում է։
ORSIS-ը, որպես Промтехнологии ընկերության մաս, ռազմական զինամթերքի շուկայում գործում է արդեն 8 տարի։ Այն Հայաստանին մի քանի տարի շարունակ մատակարարել է փամփուշտներ, ռազմական օպտիկա, սակայն այժմ ՀՀ ԶՈւ-ի համար զենք մատակարարողների ընկերությունը սև ցուցակում է (Հայաստանի,- խմբ․)։
«ՊՆ-ից ասացին, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչն իրականությանը չի համապատասխանում: Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում մենք տվեցինք այն բոլոր տեղեկությունները, որոնք ՊՆ-ն պաշտոնապես խնդրել էր մեր գործընկերներից: Արդյունքում մեզ հայտնեցին, որ մենք իբրև թե չենք տրամադրել որոշ ընդունման ակտեր: Ավելին՝ մեզ ընդգրկել են ՀՀ ԶՈւ-ի համար զենք մատակարարողների սև ցուցակում՝ առանց որևէ բացատրության», - ասաց ընկերության ներկայացուցիչը:
Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են երրորդ երկրներին զենք վաճառելու հարցը
Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն նաև պահանջել է վճարել մի քանի հարյուր հազար դոլար բանկային երաշխիք, այնինչ համաձայն օրենքի՝ ընկերությունը պետք է վճարի նման փոխհատուցում, եթե շահի տենդերը, և ինքը հրաժարվի ստորագրել պայմանագիրը:
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումների հիման վրա: Խոսքը մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի գումարի մասին էր:
«Ոչ փոքր ինչ-որ բան». ի՞նչ զենք կարող է Հայաստանը ստանալ Ռուսաստանից