ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Չինացի բլոգեր Չաոն, սոցցանցերի համար տեսահոլովակ նկարահանելս ՃՏՊ է բեմադրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով South China Morning Post թերթին։
Երիտասարդը, իր մեքենայի ղեկին գտնվելով, իբրև բախվել է մի կնոջ, որը էլեկտրասկուտերով էր երթևեկում։ Ինչպես պարզվել է հետագայում, տուժողի դերում հանդես է եկել երիտասարդի 55-ամյա մայրը, որը պառկած էր ճանապարհին և ձևացնում է, թե ստացված վնասվածքներից ուժեղ ցավեր ունի։
Միջադեպը տեսանկարահանել է բլոգերի ընկերը։
Ինչպես հետո խոստովանել է երիտասարդը, բեմադրված նկարահանումները կազմակերպել է սոցցանցերում մեծ քանակությամբ «լայքեր» հավաքելու նպատակով։
«Հայաստանը գնալով ավելի լավն է դառնում». Շիրվինդտը գովել է հայկական ուտեստները
Նկարահանման պատճառով բլոգերը ճանապարհին խցանումներ է առաջացրել, ինչի համար էլ ականատեսները դիմել են ոստիկանություն։ Երիտասարդին և նրա մորը կալանավորել են 5 օրով և կարգը խախտելու համար նրանց տուգանել են, ապա բաց թողել։