00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

© Photo : press office of the PM of RA Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019)
Премьер-министр Армении Никол Пашинян в Джермуке (23.08.2019) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ջերմուկ, իհարկե, կանխատեսելի էր: Հանդիպումներ բնակիչների հետ, զրույցներ, ելույթ ու, հասկանալի է, ամենը Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել-չշահագործելու մասին:

Պարզից էլ պարզ է, որ ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած, ժողովրդի իշխանության մասին շարունակ կրկնող վարչապետը, տեսնելով, թե ինչ հույզեր է հարուցել Ամուլսարի խնդիրը, չէր կարող չգնալ այնտեղ, որտեղ այդ հույզերն ամենից շատ են բորբոքվում: Մյուս կողմից, դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին թույլ է տալիս մեկ անգամ ևս խոսել այն մասին, որ վարչապետը նախընտրում է պոպուլիստական գործելաոճը:

Մեղմման և լրացուցիչ միջացառումներ - Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեն 3D հոլովակով Ամուլսարի հարցում համոզում է քաղաքացիներին. տեսանյութ

Իրավիճակում, երբ կա կոնկրետ խնդիր, որը պահանջում է կոնկրետ դիրքորոշում ու որոշում, որը վերջին օրերին մի պահ թվաց, թե կայացվել է, Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տեղ փորձում է ժամանակ շահել: Այս պահին նրան թերևս ամենից քիչը մտահոգում է այն, թե ինչ կասեն իր արդեն հայտնի քաղաքական հակառակորդները: Նա հիմա ավելի լուրջ խնդիր ունի. թիմի ներսում ավելի ու ավելի որոշակի ուրվագծվող տարամետ խմորումները: Ու այս դեպքում խոսքը սոսկ «Իմ քայլի» ամբողջականության պահպանման և նկատված ճաքերի դեմ արագ հակաքայլեր ձեռնարկելու մասին չէ: Խոսքն ավելի լայն ընդգրկմամբ՝ իր քաղաքական հենարանը պահպանելու, բեկորումները կանխելու անհանգստության մասին է: Ի վերջո, կայացվելիք որոշումը միայն ջերմուկցիների տրամադրությունների վրա չէ անդրադառնալու, այլ երկրի հասարակության մեծ մասի, եթե ոչ բոլորի, ապա շատ-շատերի:

Անխոս, կարևոր է նման աշխատանքային այցով, ինչպես ասվում է՝ տեղում, «դաշտային պայմաններում» խնդիրները քննարկելը: Ձևի առումով կարող են քննադատական դիտարկումներ լինել, ասենք՝ տներ այցելելու, վիզուալ կողմը ապահովելու հետ կապված: Բայց դա էլ է օրինաչափ, հաշվի առնելով քաղաքական ու քարոզչական տեխնոլոգիաների կարևորությունը մեր ժամանակներում:

Ամուլսարը մտել է իշխանության «մատի ու մատանու արանքը». ի՞նչ է կատարվում «Իմ քայլում»

Բայց ի՞նչ կարող էր տալ այդ հանդիպումը բովանդակային առումով, եթե վարչապետը, ինչպես այս այցի ժամանակ ունեցած ելույթում ընդգծեց, Ամուլսարի հետ կապված բոլոր նամակները, ի տարբերություն մյուսների, անձամբ է կարդացել: Եթե այլ բան չլիներ, օրերս էլ բավականին հանգամանալի քննարկում-խորհրդակցություն էր ունեցել ինչպես Ջերմուկի, այնպես էլ բնապահպանական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Այսինքն` այս դեպքում բարձրաձայնվող բողոքներին, դիտողությունների բովանդակությանն ու ասելիքին տեղում ծանոթանալու հարց սրությամբ դրված չէր:

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի դեպքը կարող է դառնալ պարարտ հող՝ ՀՀ-ի դեմ արբիտրաժային գործեր ներկայացնելու

Փոխարենը՝ սրությամբ դրված էր տեղում բորբոքվող հույզերը մեղմելու խնդիր, նաև հասարակության տրամադրություններում նկատվող իշխանության ու անձամբ ժողովրդական վարչապետի համար անբարենպաստ տրամադրություններն ու բեկումները հնարավորինս չեզոքացնելու քարոզչաքաղաքական հարց: Մարտավարական առումով նաև ժամանակի՝ ժամանակ շահելու խնդիր կա: Իսկ ժամանակը այս պահին Նիկոլ Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան ասենք, նույն Ամուլսարը՝ այն շահագործելու ներդրումային ծրագիր ունեցող օտարերկրյա ընկերության համար:

Ժամանակը ցույց կտա, թե վարչապետ Փաշինյանին այդ խնդիրներից որը որքանով հաջողվեց լուծել: Սակայն կոնկրետ ժամանակ շահելու խնդիրը կարելի է ասել որոշ չափով լուծեց: Համենայն դեպս, առնվազն մինչև հաջորդ հինգշաբթի և ուրբաթ, երբ նախատեսված է Ամուլսարի խնդրով ՀՀ կառավարության պատվերով ու հատկացրած միջոցներով փորձաքննություն կատարած օտարերկրյա ընկերության հետ «սկայպ-կոնֆերանսը», որի մասին շեշտեց վարչապետը:

Դա իր հերթին հուշում է, որ այլևս քաղաքական հարց ու նաև համապատասխան արծարծումների օբյեկտ դարձած «Ամուլսարի խնդիրը» վերարծարծելու ժամանակ ստացան ինչպես հանքի շահագործման դեմ տրամադրված  ու աշխատող շրջանակները, այնպես էլ վարչապետ Փաշինյանի քաղաքական հակառակորդները, ընդդիմախոսները: Ո՞ր ընդդիմախոսը կհրաժարվի իշխանությանը քննադատելու համար առավել քան հարմար նման «նվերից»:

Հայաստանի բյուջեն ու ընդերքը. որքան են վճարել հանքարդյունաբերողները պետությանը

 

Իսկ քանի դեռ հարցը հնչեղ է և օրակարգում, բնականաբար, փորձելու են օգտագործել այն և օգտագործում են, անկախ այն բանից, թե ով անձնապես ինչին է կողմ կամ դեմ: Այդպիսին են քաղաքական պայքարի ոչ միայն հայրենական իրողությունները: Ի՞նչ է եղել. ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր կենսաթոշակային կուտակային համակարգին, մերժում էր այն, իսկ վարչապետ Փաշինյանն առաջին քայլերից մեկով այդ կուտակային համակարգի մի քիչ «լայթսովտ» տարբերակը հաստատեց:

Հիմա էլ իր ընդդիմադիր ուժերն են կարող օգտվել նույն գործիքակազմից և, ըստ հնարավորության, օգտվում են:

Виген Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Ամուլսարի հանքի շահագործման հարցում հետաքրքրված են արևմտյան որոշ շրջանակներ»

Մի պահ իսկապես թվաց, որ Ամուլսարի հարցում վարչապետ Փաշինյանը վերջնական որոշում արդեն կայացվել է՝ հօգուտ շահագործման և օտարերկրյա ներդրողի ծրագրի իրականացման, ավելի ճիշտ՝ իրականացման շարունակությանը չխոչընդոտելու: Դրա անուղղակի ազդանշանները շատ են. վերցնենք թեկուզ այն, թե ինչպես  ժողովրդական ու «թավշյա» ոստիկանությունը «հանկարծ» կոշտացավ Բաղրամյան պողոտան փակած կամ փակել փորձող բնապահպան-ակտիվիստների հանդեպ՝ բերման ենթարկելով նրանց: Կամ այն, թե ինչպես հանկարծ իրավապահները «հիշեցին», որ հանքը շահագործող ընկերության աշխատակիցներին աշխատավայր հասնելուն խոչընդոտելն օրինականության առումով խնդրահարույց է: Մեկ տարի նորմալ էր դա ընկալվում, բայց մեկ էլ՝ հո՛պ, դարձավ ապօրինի: Կամ այն, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներ ինչպես հանկարծ պարզեցին, որ օտարերկրյա ներդրողին խոչընդոտելը լավ բան չէ, որ հանքի շահագործումն անվնաս է և այլն:

Բայց հենց այդ դրսևորումներին հաջորդած հակազդեցությունը, այդ թվում՝ առաջին հերթին իր թիմակիցներից, «հեղափոխական շրջանակներից» առանձին ներկայացուցիչների կտրուկ արձագանքներն առնվազն Նիկոլ Փաշինյանին հուշեցին թերևս, որ դեռ վաղ է ոչ պոպուլյար որոշում ընդունելու մասին վերջնականորեն հայտարարել:

«Իշխանությունը մի բան տա, բերանը փակի». Ամուլսարի հարցով Փաշինյանը նոր փակագծեր է բացում

Դժվար է ասել՝ եթե երբևէ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործվի, ապա քանի՞ տոննա ոսկի ու որքա՞ն շահույթ կբերի ներդրողին: Բայց որ Ամուլսարի խնդիրը տեղով արդեն իսկ դիվիդենտաբեր «հանք» է հայրենի քաղաքական դաշտի ու այդ դաշտի խաղացողների համար ակներև է: Եվ ուստի՝ «երեկոն դադարում է ձանձրալի լինել»:

Լրահոս
0