00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այլմոլորակայինների ուղերձները, կամ ինչպես Հերունու աստղադիտակը կարող է օգնել Հայաստանին

© Photo : “Jurisdiction Armenia” FoundationТелескоп Геруни
Телескоп Геруни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագածոտնի մարզում Հերունու ռադիոօպտիկական աստղադիտակի ստեղծումից անգամ 34 տարի անց այն շարունակում է բորբոքել դավադրությունների տեսությունների, գիտական զբոսաշրջության, խորհրդային ֆուտուրիստական ճարտարապետության սիրահարների և, չգիտես ինչու, երաժիշտների երևակայությունը։ Փորձենք հասկանալ, թե հսկայական մետաղական կառույցի հատկապես ինչն է գրավում աշխարհի մարդկանց ուշադրությունը։

Գեորգի Մուրադյան, Sputnik Արմենիա

Հայտնի հայասեր, բրիտանական Deep Purple խմբի վոկալիստ Յեն Գիլանը վերջերս Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում, խոսելով Պարիս Հերունու աստղադիտակի մասին, անընդհատ կրկնել է «հրաշագործ» բառը։ Այցից առաջ նա երկար է պատրաստվել` կարդալով հայ գիտնականի` անգլերեն թարգմանված կենսագրությունը և գիտական աշխատանքները, որովհետև «հրաշագործ» բառն օգտագործվել է ոչ թե սնահավատության համատեքստում, այլ այն իմաստով, որ հայ ակադեմիկոսի կողմից հրապարակված և ՌՕԴ-54–ի (ռադիոօպտիկական աստղադիտակ) շնորհիվ հավաքված որոշ տվյալներ թույլ են տալիս գիտնականներին հետևություններ անել, որ Մեծ պայթյունը չէ տիեզերքի առաջացման հիմնական պատճառը։

© Photo : “Jurisdiction Armenia” FoundationՊարիս Հերունու աստղադիտակը
Այլմոլորակայինների ուղերձները, կամ ինչպես Հերունու աստղադիտակը կարող է օգնել Հայաստանին - Sputnik Արմենիա
Պարիս Հերունու աստղադիտակը

Ժամանակակից աստղաֆիզիկայի համար նման բացահայտումը կարելի է համեմատել պատմագրության ոլորտում հիպոթետիկ բացահայտման հետ, որն ապացուցում է` շումերների քաղաքակրթությունը երբեք գոյություն չի ունեցել և ամբողջ շումերագիտությունը հնագույն աղբյուրների սխալ թարգմանության արդյունք է։

Աստղագետ. Բյուրականում կա այն, ինչ չկա աշխարհի ոչ մի անկյունում

Հիմա Հերունու հետազոտությունները գիտական օղակներում ոչ ոք լուրջ չի ընդունում, և պատճառներ մի քանիսն են։ Առաջին հերթին, աստղադիտակը տվյալ պահին չի աշխատում, երկրորդ` ԽՍՀՄ փլուզումից հետո Հերունու հետազոտություններն այս թեմայի վերաբերյալ հրապարակվել են կիրառական էլեկտրամագնիսականության մասին միայն մեկ աթենական գիտական ամսագրում, երրորդ` նույնիսկ այդ հրապարակումն է լուրջ քննադատության ենթարկվել արտասահմանյան գիտնականների կողմից։ Եվ վերջապես, Հերունու` Քարահունջի հնագիտական աստղադիտարան լինելու մասին սիրողական տեսությունը ստիպել է գիտնականի կոմպետենտության մեջ կասկածել ոչ միայն հասարակությանը, այլ նաև գիտական օղակներին։

Չնայած այս ամենին, մենք գործ ունենք աստղաֆիզիկայի ոլորտում շատ ազդեցիկ ուսումնասիրության հետ, որի նմանը աշխարհում չկա։ Նույնիսկ ավելի քան 30 տարի անց Հերունին ընդունակ է մրցել բազմաթիվ ժամանակակից ռադիոաստղադիտակների հետ այնպիսի առանցքային չափանիշներով, ինչպիսիք են զգայունակությունը և սեփական աղմուկների ցածր հզորությունը։ Բոլոր այդ արժանիքները գիտնականի աշխատանքի արդյունք են, որոնք ընդունում է համաշխարհային գիտական հանրությունը։ Միայն ակադեմիկոսի ավանդը` Օրգով գյուղի ռադիոօպտիկական աստղադիտակի տեսքով, ծածկում է նրա բոլոր հնարավոր հետագա սխալները։

Կարող է թվալ, որ ոչ ոք վերջերս լրջորեն չի մտածել աստղադիտակը վերանորոգելու և արդիականացնելու մասին, որովհետև այն անհուսալիորեն հնացել է, սակայն ՌՕԴ-54–ի ողբալի վիճակի միակ պատճառը դրա հնարավորությունների մասին տեղեկատվության պակասն է և ժամանակակից Հայաստանի զարգացման մեջ բնական գիտությունների դերի նվաստացումը։

Պարիս Հերունու ազգականը` պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը, երկար տարիներ պայքարել է աստղադիտակի արդիականացման համար և վերջերս, թվում է, հասել է որոշակի հաջողությունների։ Փորձագետները վստահեցնում են`նույնիսկ ներկա վիճակում աստղադիտակը կաշխատի մի քանի մաս փոխելուց հետո։ Վերակառուցման նախագիծը պատրաստ է, և աշխատանքները ծրագրում են սկսել արդեն:

© Photo : “Jurisdiction Armenia” FoundationՊարիս Հերունու աստղադիտակը
Այլմոլորակայինների ուղերձները, կամ ինչպես Հերունու աստղադիտակը կարող է օգնել Հայաստանին - Sputnik Արմենիա
Պարիս Հերունու աստղադիտակը

Եվ ամեն դեպքում, եթե աստղադիտակը, վերջապես, վերանորոգեն և սկսի աշխատել նոր սարքավորումներ ավելացնելուց հետո, գիտության ո՞ր ոլորտներում կարող են կիրառել այն։ Ռադիոաստղադիտակների ամենահետաքրքիր կիրառությունն արտերկրային քաղաքակրթությունների որոնումն է։ Ինչպես արդեն ասվել է, ՌՕԴ-54–ը, որը ռադիոազդանշաններ է ընդունում տիեզերքից, համարվում է աշխարհում ամենից «անաղմուկներից» մեկը։ Դա նշանակում է, որ հեռավոր տիեզերքից պատահական աղմուկը` աղավաղված արբանյակի արգելքներով, «այլմոլորակայինների ուղերձի» փոխարեն ընդունելու վտանգը չափազանց ցածր է, քանի որ, որքան ցածր է աստղադիտակի սեփական աղմուկը, այնքան մաքուր է ընդունվող ազդանշանը։

Заброшенный гигантский радиотелескоп советских времён спрятался в горах Армении  - Sputnik Արմենիա
Հայաստանի լեռներում լքված աստղադիտակն ապշեցնում է հզորությամբ․ տեսանյութ

Այսպես, սեփական աղմուկների բարձր հզորությամբ արբանյակները` հատուկ ստեղծված արտերկրային բանականություն որոնելու համար, հաճախ են բախվել այնպիսի խնդրի, որն անհասկանալի աղմուկը վերծանելու վրա շատ ժամանակ է ծախսել, բայց արդյունքում պարզվել է, որ ազդանշանի մեջ ոչ մի էական բան չի եղել։

Աստղադիտակի մեկ այլ կիրառումը հնարավոր կդառնա, եթե այն ներառվի այնպիսի կազմակերպության մեջ, ինչպիսին է Եվրոպական գերերկար բազաներով ռադիոինտերֆերոմետրիայի ցանցը, որտեղ տվյալ պահին աշխատում են ընդամենը 22 աստղադիտակներ 13 երկրներից։ Եթե մեզ հաջողվի կապեր հաստատել, մեր գիտնականները կկարողանան աշխատել ռադիոաստղաֆիզիկայի ոլորտում առաջատար մասնագետների հետ։ Ցանցն արդեն հուշագիր է ստորագրել հեռադիտակը հետագայում իր մոտ ներառելու մասին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որոնք կմասնակցեն միասնական օպտիկամանրաթելային ցանցում ամենահզոր աստղադիտակները միավորելու վերաբերյալ նոր նախագծին։ Այն թույլ կտա առաջին անգամ մանրամասն հետևել գերնոր աստղերի պայթյունների գործընթացին, միլիվայրկյաններում էներգիայի մասշտաբային արտանետումներին և այլ կարճաժամկետ տիեզերական երևույթներին։

Բյուրականի և Թեյդեի աստղադիտարանները կհամագործակցեն. նախագահը պայմանավորվել է

Պետք է նշել, որ Հայաստանում գոյություն ունի խորհրդային գիտնական կենտրոնների հաջող արդիականացման օրինակ։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտին կից Cosmic Ray Division տիեզերական ճառագայթումների ուսումնասիրության կենտրոնը համարվում է բարձր էներգիաների աստղագիտության 5 լավագույն կազմակերպություններից մեկը, այն ստեղծվել է Ալիխանյան եղբայրների կենտրոնի հիման վրա` կառուցված 1943թ–ին։

База в Сараванде - Sputnik Արմենիա
Հայաստանում մտադիր են վերականգնել Պարիս Հերունու աստղադիտակը

Չնայած այդ ամենին` աստղադիտակն ընկալվում է որպես թանգարանային նմուշ, մարդիկ այնտեղ խնջույք անելու են գնում, տեսահոլովակներ նկարում, ներառում խորհրդային ֆուտուրիստական հուշարձանների ցուցակում, ձայնային ինստալյացիաներ անում, իսկ գիտական զբոսաշրջության սիրահարները ընդունում են այն որպես վայր, որը մի ժամանակ եղել է խորհրդային գիտության մասը։

Նույնիսկ նրանք, ովքեր, թվում է, շահագրգռված են աստղադիտակի աշխատանքը վերսկսելու հարցում, հետաքրքրվում են ոչ թե տիեզերական երևույթներն ուսումնասիրելու դրա հիմնական հնարավորություններով, այլ սպասում են դրանից Մեծ պայթյունի հերքում, ինչը մյուս գիտական բացահայտումներից ավելի քիչ հավանական է։ Միաժամանակ Հայաստանում գիտության զարգացման համար բոլորովին պարտադիր չեն սենսացիոն բացահայտումներ, ամենահզոր գործող ռադիոաստղադիտակներից մեկի առկայությունը երկրում կարող է ոգեշնչել գիտությամբ զբաղվելու ոչ մեկ սերնդի։ Իսկ դա իր հերթին գիտության կայուն զարգացման հույս է տալիս, ինչը միշտ ավելի լավ է, քան մեկ պատահական բացահայտումը և տասնամյակների լճացումը։

Լրահոս
0