ԵՐԵՎԱՆ, 22 Օգոստոս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ:
Վարոս Սիմոնյանն, ի դեպ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանի որոշմամբ 2018–ի դեկտեմբերին նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19–ին Փաշինյանը Նաիրա Մարգարյանին էր նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ օգոստոսի 9–ին` Արման Հովնանյանին։
Նիկոլ Փաշինյանը հերթական նշանակումն է արել
Վարչապետ Փաշինյանը նոր նշանակում է արել