ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության առաջին փուլին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
«Հայ խաղաղապահները զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ`հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հայաստանում միջազգային անվտանգության ապահովման ընդհանուր ջանքերին ուղղված առաջին քայլերից մեկը 2001թ.–ին ՀՀ կառավարության և ՄԱԿ–ի միջև համապատասխան հուշագրի ստորագրումն էր` Հայաստանի զինված ուժերի շարքում խաղաղապահ գումարտակ ստեղծելու մասին։ Արդեն 2007թ.–ին գումարտակի բազայում ձևավորվել է խաղաղապահ ջոկատ։
Հայ խաղաղապահներն իրենց հմտությունները կցուցադրեն Ղազախստանում
Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են առաքելությունների Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում։