ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Երևանի Հանրապետական մարզադաշտում «Արարատ–Արմենիան» 1:0 հաշվով հաղթում է լույուքսեմբուրգյան «Դյուդելանժին»:
Խաղի մեկնարկին թեթև հետախուզությունից հետո Վարդան Մինասյանի սաները սկսեցին վերահսկել խաղի ընթացքը և առաջին խաղակեսի միջնամասում՝ 23-րդ րոպեին, հարձակվող Մաիլսոն Լիման գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Դրանից հետո «Դյուդելանժը» ակտիվացավ և խաղակեսի ավարտից առաջ 1-2 գոլային պահ ստեղծեց, բայց վստահ հանդես եկավ «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովը, ով այս խաղում կատարում է նաև թիմի ավագի պարտականություները:
Այս հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում, և Հանրապետական մարզադաշտը լի է բազմաթիվ երկրպագուներով:
Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեկնարկել է ԵԼ որակավորման 4–րդ փուլի «Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպումը։
«Արարատ-Արմենիայի» փայլուն հաղթանակը Թբիլիսիում. լուսանկարներ