ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման պարզել են, որ 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան:
Նույն օրը՝ Ինտերպոլի միջազգային հետախուզման հայտը ստանալուց ժամեր անց, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հնդկաստանի վերոնշյալ քաղաքացիներից մեկը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Պարզվել է, որ վերջինս մի շարք ծանր հանցագործություններ (այդ թվում` ահաբեկչություն, սպանություններ) կատարելու համար մեղադրվում է Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրա ուղեկիցը, ով Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից նույնպես հետախուզվում է ահաբեկչության, սպանության և այլ հանցագործությունների կատարման համար, օգոստոսի 14-ին ևս հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձ կատարելիս:
Բացահայտվել է «Մասիվցի Անդիկի» սպանությունը
Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանավորվել են:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին ՀՀ իրավապահները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Հնդկաստանի քաղաքացու, որը հետախուզվում էր Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից ահաբեկչություն կատարելու համար։