00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ կապ կա Փաշինյանի ելույթի, BBC-ի հոդվածի և ՀՔԾ-ի միջև. իրարանցման «արտաքին հետագիծը»

© Photo : ArtsakhpressСамвел Карапетян (Огановский)
Самвел Карапетян (Огановский) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հատուկ քննչական ծառայությունից տվյալների արտահոսքի գործով պետք է զբաղվի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) շուրջ ստեղծված իրարանցումը «արտաքին հետագիծ» ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման վարկած հնչեցրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Сасун Микаелян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Հայոց բանակի գեներալը հայի վրա կրակելու հրաման չէր տա. Միքայելյանն` Օգանովսկու մասին

Ավելի վաղ BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ խմբագրության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) հարցաքննության արձանագրությունը։ Քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հենց այդ խումբն է կրակել։

«Սկսենք այն բանից, թե որտեղ է հայտնվել այդ հոդվածը։ BBC–ին մեղմ ասած պատահական լրատվամիջոց կամ բլոգերական կայք չէ։  Դա ոչ պետական, բայց ոչ էլ մասնավոր կազմակերպություն է։ Հայտնի է, որ այն որոշակի կարծիք է արտահայտում, որն, այդ թվում, կապված է նաև իշխանության դիրքորոշման հետ»,– ասաց Հակոբյանը։

Հարված մեր միասնությանը. ինչով է վտանգավոր ВВС–ի կողմից փաստաթղթերի հրապարակումը

Հոդվածում ու հետագա պարզաբանումներում նշվում է, որ այդ վարկածի կողմնակից է նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Ակնհայտ է, որ հեղինակը չէր կարող որպես աղբյուր ուղղակիորեն հղում անել ՀՔԾ–ին։ 

«Եթե նպատակ կար արագացնել մարտի 1–ի հետ կապված ինչ–որ գործընթացներ, ապա այդ թեման կարող է կատալիզատոր դառնալ։ Ընդ որում` այստեղ կարող է նաև արտաքին հետք լինել»,– ասաց Հակոբյանը։

«Ես չեմ կարա հավատամ, որ Օգանովսկին կրակելու հրաման տված լինի». Սեյրան Սարոյան

Փորձագետը նշեց, որ, ցավոք, Հայաստանի քաղաքական ու իրավական դաշտի բազում գործող անձինք նաև արտաքին «հետագիծ» ունեն։ Հակոբյանը կարծում է, որ արտաքին ուժերը կարող էին օգտագործել այդ թեման նաև ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում։

«Որպես վերլուծաբան չեմ կարող չնկատել, որ այդ ամենը ջրի երես դուրս եկավ «Արցախը Հայաստան է, և վերջ» Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո»,– նշեց Հակոբյանը։

Հենց վարչապետի այդ հայտարարության ֆոնին էր հայտնվել հոդվածը, որը միանշանակ չի նպաստել Երևանում ու Ստեփանակերտում վերնախավերի համախմբմանը։

BBC-ի հայտնի հոդվածի նյութերը տվել է կա՛մ դատախազությունը, կա՛մ ՀՔԾ-ն. Քոչարյանի փաստաբան

Հակոբյանը նշեց` միաժամանակ ակնհայտ է, որ դա արտահոսք էր ու այդ հարցով պետք է զբաղվի (եթե արդեն չի զբաղվում) ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՔԾ–ին հասանելի նյութերը չափազանց հաճախ են սկսել հայտնվել մամուլում, հատկապես` արասահմանյան։ Շատ դեպքերում դա  մանիպուլյացիաների ու Հայաստանի ներքին գործերին միջամտելու թեմա է դառնում»,– ասաց Հակոբյանը։

Հիշեցնենք, օգոստոսի 17-ին pastinfo.am կայքը նոր տեղեկություններ էր հրապարակել օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալության հրապարակած հոդվածում տեղ գտած փաստերի վերաբերյալ։ Մասնավորապես` Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանի դեմ, ըստ կայքի, ցուցմունք է տվել հանցավոր անցյալ ունեցող, հետախուզման մեջ գտնվող ոմն «աֆերիստ» Կամո` Կամո Մնացականյան, ով, ըստ հոդվածի, Սամվել Բաբայանի համախոհն է։

Բաբայանի գրասենյակն արձագանքել է հոդվածին։ Հրապարակման մեջ նշված էր, որ հոդվածը պատվիրված է։

Լրահոս
0