00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ազդեցություն կունենա «Ամուլսարի» շահագործումը. Ֆինանսների նախարարի պարզաբանումը

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. министра финансов Атом Джанджугазян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн
И.о. министра финансов Атом Джанджугазян на совещании у премьер-министра (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆինանսների նախարար Ջանջուղազյանն, առանց բացառության, ողջունում է ցանկացած տնտեսավարում և հորդորում ապավինել մասնագիտական փորձաքննության արդյունքներին։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «Ամուլսարի» հանքավայրի չշահագործելու դեպքում բյուջեի մակրոտնտեսական ցուցանիշներից շեղվելու ռիսկ չկա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Ամուլսարի դեպքը կարող է դառնալ պարարտ հող՝ ՀՀ-ի դեմ արբիտրաժային գործեր ներկայացնելու

«Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում առանձին կազմակերպությունների մասով։ Հետևաբար, առանձին վերցրած որևէ կազմակերպության աշխատել չաշխատելու դեպքում բացակայում է նման կանխատեսումը» ,– ասաց նա։

Այդուհանդերձ, ֆինանսների նախարարը առանց բացառության ողջունում է ցանկացած տնտեսավարում։

«Աշխատելու դեպքում, բնականաբար, ձևավորվում են դրական սպասումներ, չաշխատելու դեպքում` բացասական»,– ասաց նա` հորդորելով «Ամուլսարի» հարցում ապավինել մասնագիտական փորձաքննության արդյունքներին ու առաջնորդվել դրանցով։

Հիշեցնենք` օգոստոսի 19–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ էր հանդես եկել` վստահեցնելով, որ Ամուլսարի հարցով կառավարության վրա որևէ արտաքին ճնշում չի գործադրվել։ Հակառակ դեպքում իշխանությունները փորձագիտության արդյունքներին մեկ տարուց ավել չէին սպասի։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Ամուլսարի հարցով նոր հանձնարարական տվել

«Ասում եմ ևս մեկ անգամ. եթե սպառնալիք տեսնենք, անմիջապես կփակենք։ Դա մեր ազգային անվտանգության հարցն է և վերջ»,– ասել էր վարչապետը։

Նույն օրը շուրջ 200 ցուցարար հավաքվել էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ (նախկինում եղել է ՀՀ վարչապետի նստավայրը)` պահանջելով դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, ի հեճուկս մի քանի բնապահպանական փորձաքննությունների արդյունքների, որոնք իրականացրել են հրավիրված անկախ ընկերությունները։

Մինչ այդ ՀՀ Քննչական կոմիտեն նույնպես, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Յուրա Իվանյանի շուրթերով հաստատել էր, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը շրջակա միջավայրի համար անկառավարելի ռիսկեր չի պարունակում։

Լրահոս
0