ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի` Ռուսաստանին 2020 թվականին «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին հրավիրելու առաջարկը։ Ինչպես Twitter–ի իր էջում գրել է CNN–ի թղթակից Քայլի Աթվուդը` հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան աղբյուրներին։ Նախաձեռնությունը Մակրոնինն է։
The call was planned to generally discuss the upcoming G7 mtgs in France which begin on Saturday. It was Macron that suggested inviting Russia to the gathering next year, and Trump agreed, the source said. Note: The US will host the G7 in 2020. https://t.co/rtamIQoYM5
— Kylie Atwood (@kylieatwood) August 21, 2019
Նշենք, որ 2020 թվականին G7 գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ–ում։ Իսկ այս տարի «յոթնյակի» գագաթնաժողովում, որը կանցկացվի առաջիկա հանգստյան օրերին` Բիարիցեում, Թրամփը կհնչեցնի Ռուսաստանին այդ ձևաչափ վերադարձնելու հարցը, նշել է ամերիկացի լրագրողը։
«Պուտինը հիանալի տղա է, հանդիպումը հրաշալի անցավ». Թրամփ
Ավելի վաղ, Մակրոնի հետ հանիդպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգտակար է անվանել «Մեծ յոթնյակի» երկրների ցանկացած շփում և չի բացառել G8 ձևաչափի վերականգնումը, միևնույն ժամանակ շեշտելով, որ այդ տարբերակն ինքնանպատակ չէ։
Հիշեցնենք, Ռուսաստանը լքել է այդ ձևաչափը Ղրիմում և Ուկրաինայում 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունենրից հետո։
Իրականում. Պուտին-Թրամփ… Գագաթաժողով, որը լիբերալ-գլոբալիստներին ընդունակ է հունից հանել