00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի բյուջեն ու ընդերքը. որքան են վճարել հանքարդյունաբերողները պետությանը

© Sputnik / Aram NersesyanСоткское золоторудное месторождение
Соткское золоторудное месторождение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան ամենախոշոր հարկատուն 2019-ի առաջին կիսամյակի տվյալներով հանքարդյունաբերող ընկերություն է։ Հանքարդյունաբերությունն ապահովում է հանրապետության բյուջեի մուտքերի շուրջ 10 տոկոսը։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. 2019թ.–ի հայաստանյան ամենախոշոր հարկատուն հանքարդյունաբերող է։ Այս փաստը, թերևս, վրիպել էր ՀՀ վարչապետի ուշադրությունից, որը նախօրեին անդրադարձել էր ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած ընկերություններին` ներկայացնելով նրանց վճարած հարկերի մեծությունը:

ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցանկում առաջին կիսամյակի առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ն է` 29 504 850 000 դրամ բյուջետային մուտքերով։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Ամուլսարի հարցով նոր հանձնարարական տվել

Քաջարանի հանքավայրի շահագործող այս ընկերությունն իր գործունեության 60 տարիների ընթացքում պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանողն ու վերամշակողն է Հայաստանում:

Խորոշների տասնյակում` 5-րդ հորիզոնականում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»–ը` 9 127 544 000 դրամ մուտքերով։ Արարատի ոսկու վերամշակման գործարանի սեփականատեր այս ընկերությունն այս պահին Հայաստանի ամենախոշոր ոսկու արդյունահանողն է, որին են պատկանում Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքներն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Հայաստանյան հաջորդ խոշոր հանքարդյունաբերողը` «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր» ընկերությունը, այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով 22-րդ տեղում է` 3 322 915 000 դրամ հարկային մուտքերով։

Ամուլսարյան տրամադրությունները սրվում են. «Իմ քայլը» կկանգնի՞ բաժանման առաջ

2015 թվականին հիմնադրված այս ընկերությունն արդեն 2016թ.–ից խոշոր հարկատուների ցանկում է։ Քաջարանում գործող այս ընկերությունը համարվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ին փոխկապակցված ընկերություն։

Виген Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Ամուլսարի հանքի շահագործման հարցում հետաքրքրված են արևմտյան որոշ շրջանակներ»

Հանքարդյունաբերության ոլորտի հաջորդ խոշոր ընկերությունը, որն այս տարվա առաջին կիսամյակում 2 221 658 000 դրամի հարկ է վճարել, «Չաարատ Կապան» ընկերությունն է` նախկինում` «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ–ն։ Խոշոր հարկատուների ցանկի 38-րդ հորիզոնականը զբաղեցնող այս ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ: 2019 թվականի հունվարից ձեռնարկությունը վաճառվել է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերությանը։

Խոշոր հարկատուների ցանկում են նաև «Էս ընդ էյ Մայնինգ» ընկերությունը` 812 077 000, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ը` 776 800 000, «ՄԼ մայնինգ»–ը` 240 446 000 դրամ մուտքերով։

Մեղրաձորի ոսկու հանքավայրի շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը վճարել է 180 755 000 դրամի հարկեր ու տուրքեր` գրավելով խոշոր հարկատուների 456–րդ հորիզոնականը։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
«Տոքսիկ ժառանգություն» իշխանությանը. հանքարդյունաբերությունը սպասում է «խաղի կանոններին»

Ամուլսարի հանքարդյունահանման իրավունք ստացած աղմկահարույց «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն այս տարի զրկված է եղել աշխատելու հնարավորությունից ու բազմիցս հայտարարել կրած կորուստների մասին, 2019թ–ի խոշոր հարկատուների ցանկում 286-րդն է` 301 052 000 դրամ մուտքերով։

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում այս ընկերությունը 3.2 մլրդ դրամ հարկ էր վճարել։

Հիշեցնենք` Ամուլսարի հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է:

Ամուլսարի հարցով ինչ պարտավորություն է ստանձնել «Լիդիանը».քննչականը մանրամասներ է հայտնում

Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր էր բորբոքել Ամուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։

Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 511 մլրդ դրամ։ Դրա շուրջ 10 տոկոսը, կամ 46. 4 մլրդ դրամը հանքարդյունաբերական ընկերությունների վճարած հարկերն ու տուրքերն են։

Լրահոս
0