ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կլքի Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը։ Ինչպես հայտնում է Hurriyet–ը, ակումբը որոշել է խզել պայմանագիրը հայազգի կիսապաշտպանի հետ։
Արաս Օզբիլիսը ֆուտբոլ է խաղում բակի երեխաների հետ. տեսանյութ
Օզբիլիսը, որը հանդես էր գալիս Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կազմում, պայմանագիրը վաղաժամ խզելու համար «Բեշիքթաշից» 2.25 մլն եվրո կստանա։ Ակումբը այդ գումարը կվճարի չորս մարումով։
2016 թվականից Օզբիլիսի իրավունքները պատկանում են «Բեշիքթաշին»։ Թուրքական ակումբի կազմում 29-ամյա ֆուտբոլիստը 5 խաղ է ացնկացրել և մեկ գոլի հեղինակ դարձել։