00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնակատարը կթողնի պաշտոնը

© Sputnik / Asatur YesayantsМинистр образования и науки Араик Арутюнян во время принятия присяги правительства Армении (30 января 2019). Еревaн
Министр образования и науки Араик Арутюнян во время принятия присяги правительства Армении (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուբեն Հայրապետյանը ռեկտոր չի նշանակվի։ Նախարար Արայիկ Հարյթյունյանը տեղի է տվել համալսարանի դասախոսների բողոքներին։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Նախարար Արայիկ Հարյթյունյանը տեղի է տվել համալսարանի դասախոսների բողոքներին։ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԳԿՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Служба национальной безопасности - Sputnik Արմենիա
Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ԱԱԾ

«Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը»,- գրել է նախարարը՝ ակնարկելով երիտասարդ գիտնականի ատենախոսության՝ գրագողություն լինելու շուրջ բարձրացած աղմուկը։

Նախարարը հայտնել է, որ իր նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել են բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրները։ Հարությունյանը հայտնում է, որ այդ խնդիրների մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը:

«Ռեկտորին էլ հարցրեք». կրթության նախարարին զայրացրեց խաչապուրու մասին հարցը

«Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիներին առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ»,- գրում է Հարությունյանը։

Ереванский институт физической культуры и спорта - Sputnik Արմենիա
Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել

Հիշեցնենք` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նախորդ տարվա դեկտեմբերին սեփական դիմումի համաձայն ազատվել էր ռեկտորի պաշտոնից։ Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից: Նա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել նույն բուհի դասախոս Ռուբեն Հայրապետյանը, ում վերջերս բուհի դասախոսները մեղադրեցին գրագողության մեջ։ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը վիրավորել էր բուհի դասախոսներին, նրանք էլ որոշել էին 5 տարի անց հայտարարել, որ իրենց նախկին ուսանող, այսօր` բուհի ժամանակավոր ղեկավար Ռուբեն Հայրապետյանը գրագողությամբ ու կեղծիքներով է դոկտորի աստիճան ստացել և դիմել էին դատարան։

Ի դեպ, Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՊՏՀ 24 դասախոսների հայցադիմումն ընդդեմ նույն ԲՈՒՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի:

Լրահոս
0