00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենցաղային իրերը, միսն այրել են. խիստ հսկողություն` սիբիրյան խոց հայտնաբերած Գեղհովիտում

© Sputnik / Laura SarkisianПротухшее мясо на рынке в Еревaне
Протухшее мясо на рынке в Еревaне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիբիրյան խոցի հարուցիչը հողում կարող է պահպանվել մեկ դար։ Ուստի, այն վայրը, որտեղ այրվել են հարուցիչով վարակված կենցաղային իրերն ու մսեղենը, չի կարելի կենդանիներ արածացնել։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Գեղհովիտում այն ամենն, ինչն առնչվել է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու` կովի մսեղիքի հետ, այրվել է, իսկ տարածքը` գոմը, տները, ախտահարվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

В вирусологической лаборатории Центра по профилактике и борьбе со СПИДом и инфекционными заболеваниями - Sputnik Արմենիա
Գեղհովիտում սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել

«Կենցաղային իրերը` դանակներ, տախտակներ, կաթսաներ, ինչպես նաև կովի մսեղիքն արդեն այրվել են։ Նախկինում եղել են դեպքեր, որ բնակիչները դեմ լինեն կենցաղային իրերի այրմանը, սակայն այս դեպքում անգամ օգնել են` տալով այն ամենն, ինչ առնչվել է մսի հետ»,–ասաց մասնագետը։

Հայտնել էինք, որ Մարտունու շրջանի Գեղհովիտ համայնքում սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել. «Նորք» բժշկական կենտրոն 5 մարդ է տեղափոխվել։

Մասնագետի խոսքով` խնդիրն այն է, որ սիբիրյան խոցի հարուցիչը պատիճավորվում է և հողի տակ կարող է մնալ մինչև մեկ դար։ Ուստի, նման դեպքերում այրումը պետք է իրականացվի հատուկ տարածքում, որը պետք է ցանկապատել և հետագայում որպես արոտավայր չօգտագործել։

Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չկա. ինչո՞ւ են խոզերը սատկել Սյունիքում

Ըստ Թորոսյանի` Գեղհովիտում բժշկական խիստ հսկողություն է իրականացվում(ջերմաչափում, մաշկի զննություն) հատկապես նրանց հանդեպ, որոնք ինչ–որ կերպ առնչվել են սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հետ։ Սիբիրյան խոցը 14 օր գաղտնի շրջան է ունենում, և հսկողությունը կսահմանվի այնքան ժամանակ` մինչև մասնագետները կհամոզվեն, որ վարակի նոր դեպքեր չկան։

Մութ անկյուն-Աշոտ Հովհաննիսյան (25.12.18) - Sputnik Արմենիա
Որոնք են Հայաստանում անասունների գլխաքանակի անկման իրական պատճառները

Ինչ վերաբերում է արդեն իսկ վարակվածներին, Թորոսյանը նշեց, որ նրանք համապատասխան բուժում են ստանում և դրական դինամիկա կա։ Նա, ի դեպ, հայտնեց, որ հիվանդների թվում երեխա չկա։

Թորոսյանը տեղեկացրեց նաև, որ, բարեբախտաբար, Գեղհովիտում հայտնաբերված սիբիրախտի բոլոր դեպքերն էլ մաշկային են, որի ճիշտ բուժման դեպքում հնարավոր կլինի խուսափել բարդություններից։ Իսկ բարդությունը հիվանդության` մաշկային ձևից աղիքայինի վերածվելն է, որի կարող է նաև մահվան ելքով ավարտվել։

«Սիբիրյան խոցն, ի դեպ, մանրէային ծագման վարակիչ հիվանդություն է։ Մարդիկ վարակվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից։ Մարդը մարդուն չի կարող վարակը փոխանցել։ Հիվանդության հարուցիչները մարդու օրգանիզմ են ներթափանցում մաշկի ամբողջականության խախտման դեպքում, երբ, օրինակ, կա քերծվածք և մարդը կենդանու մսեղիքի հետ գործ ունի»,–ասաց նա։

Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ

Բացի այդ, վարակը մարդու օրգանիզմ կարող է թափանցել հիվանդ կենդանու միսն ուտելով։ Թորոսյանը հայտնեց, որ հիվանդ կենդանու չի կարելի օգտագործել ոչ մի դեպքում` ոչ կոտլետի, ոչ երշիկի, ոչ էլ անգամ ղավուրմայի(եթե անգամ, շատ է եփվել) տեսքով։ Մասնագետը հորդորում է պատահական վայրերից միս չգնել, միայն խանութներից և միայն այն դեպքում, երբ կա կենդանու առողջական վիճակը հաստատող տեղեկանք։

Քարահունջում արդեն 200 խոզ է սատկել. նոր դեպքեր են գրանցվել

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնել էր, որ Գեղհովիտում սիբիրյան խոցով հիվանդ կով են մորթել ու մոտ 25 ընտանիքի է բաժանվել։ Ավելին, բնակիչները մոտավոր 20-30 կգ միս արդեն հասցրել են օգտագործել։

Լրահոս
0