00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վարչապետի գրառումն ու ինձ ԱԱԾ հրավիրելը քաղաքական հալածանքի փորձ է». Մարտիրոսյան

© Sputnik / Hayk PetrosyanАйк Мартиросян
Айк Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետի խոսքով` ինքը պարզաբանում է իրականությունը, որովհետև վարչապետն իրեն ժամանակին մեծապես սատարած քաղաքագետի հետ մասնավոր շփման հանրայնացման փորձ է անում:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. «Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով վարչապետ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը` ի նկատի ունենալով վարչապետ Փաշինյանի գրառումը, որտեղ առաջին մասն ակնհայտորեն վերաբերում է բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին, իսկ երկրորդը Հայկ Մարտիրոսյանին:

Политтехнолог Карен Кочарян в рамках SputnikPro в мультимедийном пресс-центре Sputnik Армения (1 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քոչարյան․ «Ամուլսարի հարցը ներիշխանական է․ այն կբերի իշխանության ներսում թևերի բաժանման»

«Քանի որ երկրի վարչապետը իրեն ժամանակին մեծապես սատարած քաղաքագետի հետ մասնավոր շփման հանրայնացման փորձ է անում և այդ ընթացքում դիմում փաստերի էժան և տգեղ այլափոխման` դրանով խախտելով ներանձնական էթիկայի և ճշմարտախոսության բոլոր կանոնները, ապա հանուն ճշմարտության մենք կպարզաբանենք իրականությունը: Եվ չենք ներկայացնի Սոլթ Լեյք Սիթիի հանքի իր երեկվա բերած օրինակի պես իրականությունից շատ հեռու օրինակ, այլ կխոսենք փաստերով:

Ասեմ միայն, որ իրենից աշխատանք չեմ խնդրել: Առավել ևս «աղիողորմ»: Հերթական սուտն անակնկալի է բերում, երբ հասկանում ես, որ ոչ միայն քաղաքական, այլև մասնավոր դաշտում է այդպիսի հնարք կիրառվում»,–գրել է Մարտիրոսյանը:

Նա  վարչապետի, իր խոսքով, «վարչապետին անվայել խիստ անձնական ստատուսի» և այսօր դատախազություն-ԱԱԾ նյութեր նախապատրաստելու և իրեն ԱԱԾ հրավիրելու միջև ուղղակի կապ է տեսնում:

Ավինյանը որոշել է մի կողմ դնել աշխատանքային էթիկան ու պատռել Արթուր Գրիգորյանի դիմակը

«Հատկապես Ամուլսարի հարցում իրեն փաստորեն շատ անհարմարություններ պատճառող երկու անձանց, այդ թվում` ինձ, փոխանակ մասնագիտական դաշտում պատասխանելու` անձնական, ցածր որակումներով անդրադառնալուն զուգահեռ նրանց ԱԱԾ հրավիրելը դժվար է քաղաքական հալածանքի կամ ճնշման փորձ չորակելը»,–գրել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 20–ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ամուլսարի հետ կապված այսօրվա 2 ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել է խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չի ընդունել: Նա, ամենայն հավանականությամբ,  ի նկատի էր ունեցել Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյան և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին։

Լրահոս
0