00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես չեմ կարա հավատամ, որ Օգանովսկին կրակելու հրաման տված լինի». Սեյրան Սարոյան

© Photo : ArtsakhpressСамвел Карапетян (Огановский)
Самвел Карапетян (Огановский) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեյրան Սարոյանը նշում է, որ իր ու Մանվել Գրիգորյանի բախտը բերել է, որ Մարտի 1–ի քննարկմանը չեն մասնակցել, թե չէ հիմա ամեն ինչ «ֆռցնելու էին» իրենց դեմ։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի հավատում, որ գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին) 2008–ի Մարտի 1–ի դեպքերի ժամանակ ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել։ Այս մասին Սարոյանը հայտնեց Էջմիածնի իր տանն անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Ով է գեներալ Սամվել Կարապետյանը, և ինչպես նա դարձավ «Օգանովսկի»
«Չեմ կարա հավատամ, որ Օգանովսկին ժողովրդի վրա կրակելու հրաման տված լինի»,–ասաց Սարոյանը։

Հարցին, թե BBC-ն նման հոդված էր հրապարակել ու գրել, որ Մարտի 1–ին Արցախից զինվորականներ են եկել, գեներալը պատասխանեց, թե ինքն է նոր եկել ԱՄՆ–ից, BBC–ն պիտի ասի՞, թե ոնց է եղել։

«Էդ օրը սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երևանում են եղել: Հիմա պիտի խաբե՞նք իրար: Բախտներս բերեց, որ ես Մանվելի հետ եկել էինք տուն, Մարտի 1–ի հարցով քննարկմանը չմասնակցեցինք, թե չէ հիմա էդ էին մեր գլխին կապել, քրքրել էին մեզ։ Մի կողմից իշխանությունն էր ուզում, որ խառնվենք, ու մենք հասկացանք, որ ամեն ինչը «ֆռցնում» են մեր դեմ` թողեցինք եկանք տուն»,-ասաց Սարոյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել էր ցուցմունք տալ Մարտի 1–ի գործով։ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործի շրջանակում առկա է մի փաստաթուղթ, որում երևում է, որ այդ օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Մարտի 1-ի գործով խորհրդակցության, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցել այդ խորհրդակցությանը:

Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Չեմ բացառում, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Իսկ ինչ վերաբերում է Օգանովսկուն, ապա օգոստոսի 7–ին BBC–ի ռուսական լրատվական գործակալությունը համացանցում հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ խմբագրության տնօրինության տակ է հայտնվել Արցախի հերոս, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) հարցաքննության արձանագրությունը։

BBC–ի լրագրողը պնդում էր, որ քննության վարկածով, Կարապետյանն իր ենթակայության տակ գտնվող անձանցից 20 հոգանոց խումբ է ձևավորել, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տեղակայվել է Մարշալ Բաղրամյան պողատայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում։ Քննության վարկածով` մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հենց այդ խումբն է կրակել։

BBC-ի հայտնի հոդվածի նյութերը տվել է կա՛մ դատախազությունը, կա՛մ ՀՔԾ-ն. Քոչարյանի փաստաբան
Նշենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանները հետախուզել են Սարոյանի տունը, իսկ նա հասցրել է փախչել հետնամուտքով։ Սարոյանը ասուլիս էր հրավիրել՝ հերքելու այդ լուրերը։

Լրահոս
0