00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի Բայրամովան հիացած է դեսպան Սադոյանով. նա չի վախենում «դավաճան» համարվելուց

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и Полномочный посол Армении в Грузии Рубен Садоян перед началом десятого заседания межправительственной армяно-грузинской экономической комиссии (27 июня 2019). Еревaн
Чрезвычайный и Полномочный посол Армении в Грузии Рубен Садоян перед началом десятого заседания межправительственной армяно-грузинской экономической комиссии (27 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի գործունեության բարձր գնահատականը, որը հնչեցրել է ադրբեջանցի հասարակական գործիչ, լրագրող Սամիրա Բայրամովան, անուշադրության չի մատնվել։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն ու դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները հույս ունեն, որ հայտնի ադրբեջանցի հասարակական գործիչ, ակտիվիստ, լրագրող Սամիրա Բայրամովան, որը Թբիլիսիում է ապրում, խնդիրներ չի ունենա հայկական դիվանագիտական առաքելության ղեկավարի աշխատանքին նվիրված Facebook–յան իր գրառման պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը։

Բայրամովան ծնվել է Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում։ Նա ակտիվ հասարակական գործիչ է, աշխատում է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

Чрезвычайный и Полномочный посол Армении в Грузии Рубен Садоян посетил руководство таможенной службы КПП Садахло на армяно-грузинской границе (18 августа 2019). Грузия - Sputnik Արմենիա
Սադախլոյում հերթեր չկան. դեսպանն այցելել է սահմանային անցակետ

Բայրամովան օգոստոսի 19-ին Facebook–յան իր էջում բաց հասանելիությամբ գրառում էր հրապարակել հայ դեսպանի գործունեության մասին։ Նա տեսանյութ էր հրապարակել Վրաստանում Հայաստանի դեսպանատան պաշտոնական էջից։ Կադրերում երևում է, ինչպես է Սադոյանն այցելել «Սադախլո» անցակետը և հսկիչ անցակետի պետի հետ քննարկել օգոստոսի 17-ից ստեղծված հերթերի խնդիրը։

Բայրամովան իր գրառման մեջ գրել է, որ ծանոթացրել է հասարակությանը դեսպանի հետ և նշել, որ նախանձում է նրան, քանի որ դիվանագետը չի քնում գիշերներով և ակտիվ աշխատում է։

«Նա լուծում է ցանկացած խնդիր, որտեղ էլ այն առաջանա։ Այդպիսին պետք է լինի չինովնիկը», – գրել է Բայրամովան։

Կինն ընդգծել է, որ հիմա նրան կարող են անվանել «դավաճան», «ծախու», հայտարարել, որ իբր «ադրբեջանական արյան փոխարեն նրա երակներում այլ արյուն է հոսում»։ Սակայն, ավելացրել է, որ ինքն ընդամենը ճշմարտությունն է ասում։

Հայ դեսպանի պատասխանը երկար չի սպասեցրել։ Facebook–ի իր էջում նա պատասխան գրառում է կատարել։

«Շնորհակալ եմ գնահատականի համար։ Հույս ունեմ, դա նրա վրա թանկ չի նստի», – գրել է Սադոյանը։

Հայրապետյանի խոսքով` հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը, առաջին հերթին դեսպան Սադոյանը մտահոգված են, որ Բայրամովան նման գրառման պատճառով խնդիրներ չունենա։ Հայտնի է, որ նա անվախ է, ուղղախոս և միշտ բաց արտահայտում է իր կարծիքը։

Акция протеста у телеканала Рустави2 (8 июля 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Պուտինին վիրավորած սկանդալային հաղորդավարին հեռացրել են «Ռուսթավի–2» հեռուստաալիքից

Ինչ վերաբերում է «Սադախլո» անցակետում գոյացած մեծ խցանումներին, ապա Հայրապետյանն ընդգծեց` պատճառը վերաարտահանվող մեքենաների հոսքն է, և Հայաստանից Վրաստան հանգստի մեկնած զբոսաշրջիկների մեծ թիվը։

«Այն գիշերը, երբ առաջացան խցանումները, անձամբ ես չկարողացա քնել, քանի որ պատասխանում էի մեր քաղաքացիների բազմաթիվ նամակներին, որոնցով բառի բուն իմաստով լցվել էր դեսպանատան Facebook–յան էջը», – ասաց Հայրապետյանը։

Հաջորդ օրը դեսպանատան պատվիրակությունը Սադոյանի գլխավորությամբ մեկնել էր «Սադախլո» անցակետ` նպատակ ունենալով տեղում խնդրին լուծում տալու։

Այդ պահին խցանումներ արդեն չկային, բոլոր անցակետերն աշխատում էին սովորական ռեժիմով։ Վրացական կողմը վստահեցրեց, որ արվում է հնարավոր ամեն ինչ` հերթերից խուսափելու համար, որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար առավելագույն հարմարավետություն ստեղծվի անցակետն անցնելիս։

Ներկա պահին դեսպանատունը նույնպես մշտական կապի մեջ է Վրաստանի ղեկավարության հետ «Վերին Լարս» անցակետում ստեղծված իրավիճակի համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-22-ը վերանորոգման աշխատանքների պատճառով ցերեկային ժամերին կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտային միջոցներին արգելված է երթևեկել «Վերին Լարս» անցակետով Ռուսաստանից Վրաստան։

Լրահոս
0