00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ գրել դասագրքերում. պատմաբանները ընդհանուր հայտարարի չեն գալիս

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայ ժողովրդի պատմության» նոր դասագրքի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ։ Խնդիրը վերջին տասնամյակի քաղաքական իրադարձությունները ներկայացնելու մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր փոխել «Հայ ժողովրդի պատմության» դպրոցական դասագրքերի բովանդակությունը։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասաց փոխնախարար Լուսինե Առաքելյանը։

Школьники перед входом в школу села Коти - Sputnik Արմենիա
Աշակերտները կազատվե՞ն ծանր պայուսակից ու դրա հետևանքներից. 48 դասագիրք երկհատորանի կլինեն

Պատմության դասագրքերի շուրջ աղմուկը բարձրացավ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունից հետո, որ նորագույն պատմության մի շարք իրադարձությունների մեկնաբանություններ պետք է փոխվեն։

Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին, սակայն 9–րդ դասարանի պատմության դասագրքերը դեռ պատրաստ չեն։ Կա երկու «աշխատանքային» տարբերակ, սակայն դասագրքերի հեղինակները հաճախ հակադիր կարծիքներ են ունենում իրադարձությունները մեկնաբանելիս, որոնք տեղի են ունեցել 1991թ.–ից ի վեր։ Հենց դա է պատճառը, որ դասագրքերի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ։

Առանցքային իրադարձություններից մեկը 2008թ.–ի նախընտրական գործընթացներն են։ Նախարարությունում հայտարարում են, որ նրանք պատմությունը փոխելու խնդիր չունեն։ Այստեղ նշում են, որ նոր դասագիրք ստեղծելու վերաբերյալ քննարկումները բարդ են, սակայն հույս ունեն, որ իրենց կհաջողվի հանգել միասնական որոշման։

Մարտի 1-ը դասագրքերում. մասնագետները վիճում են` ինչ գրել, դպրոցները` մնում առանց դասագրքի

Առաքելյանն այսօր հաղորդեց, որ գերատեսչության նախաձեռնությամբ կազմվել է 6–հոգանոց աշխատանքային խումբ։ Նրանք պետք է ուսումնասիրեն դասագրքերը և ծրագիրը, ինչպես նաև ներկայացնեն վերջնական առաջարկներ։

Учебник по Геноциду Армян в Уругвае - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության պատմության դասագիրք` Մոնտեվիդեոյի համալսարանում

«Մենք ստացել ենք բովանդակալից և խմբագրական դիտողություններ ու առաջարկներ։ Այդ առաջարկներն ուղարկվել են Կրթության ազգային ինստիտուտ։ Այն ամենը, ինչ ենթակա է շտկման, հրատարակչությունները և հեղինակները շտկել են։ Խնդիր է ծագել այն ժամանակ, երբ առաջարկվել է դասագրքերում ներառել 2013-2018թթ. ժամանակահատվածը։ Սակայն այդ հարցը չի լուծվել», – նշեց փոխնախարարը։

Անհրաժեշտ է ուսումնասիրել նաև համաշխարհային փորձը և հասկանալ` ընդունված է արդյոք վերջին 15-20 տարիների իրադարձությունները ներառել դպրոցական ծրագրում։

Իր հերթին Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որը դասագրքի քննարկվող տարբերակներից մեկի հեղինակն է, հայտարարեց, որ աճող սերունդը պետք է իմանա, թե ինչպես է ծնվել Հայաստանի Հանրապետությունը, իմանա նորագույն պատմության առանցքային սյուժեների մասին։

Ինչպես ավստրիացի դասախոսը 2 շաբաթ ապրեց Բանգլադեշում, մնաց Հայաստանում ու սովորեց հայերեն
Ինչ վերաբերում է քաղաքական բանավեճերի առիթ դարձած մեկնաբանություններին, ապա Մելքոնյանը կարծում է, որ լիովին չեզոք տեքստեր է կազմել։ Այսպես, նրա հեղինակած տարբերակում ընտրական գործընթացները մեկնաբանելիս նշվում է, որ «հասարակության մեջ խորացել է անվստահությունը ընտրությունների նկատմամբ»։

«Երկրորդ ճակատը» և ամերիկյան բանակի հայ մարտիկները. ի՞նչ է հայտնի

Մելքոնյանը կոչ արեց պատմաբանների վրա պատասխանատվություն չդնել անցյալի քաղաքական գնահատականներ հնչեցնելու համար։ Նրա խոսքով, ինչ տեղի է ունեցել 2008թ.–ին, պետք է առաջին հերթին որոշեն քննչական կառույցները, քաղաքական ղեկավարությունը և այլք, բայց որ պատմաբանները։

Լրահոս
0