00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի հարցով կոռուպցիայի մասին ահազանգող հրապարակումներն ԱԱԾ են ուղարկվել

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ–ն կստուգի` Ամուլսարի հարցում կառավարությունը գնացե՞լ է կոռուպցիայի:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները դատախազության կողմից ուղարկվել են ԱԱԾ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ` դրանցում առկա հանգամանքներն ստուգելու նպատակով: Մասնավորապես, խոսքը գնում է Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումների մասին, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին»–գրել է նա։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ Facebook–ի իր էջում գրել է, որ եթե մինչ այս կասկածներ ուներ, որ Ամուլսարի հարցում խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել ապա այժմ արդեն որևէ կասկած չունի:

«Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու միայն խոսքեր ու խոստումներ շաղ տվող շաղակրատ իշխանությանը»,–գրել է նա։

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ևս Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր:

«Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծվել է իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց, սկսեցին լոբբինգ անել, որ ես ուժը կորցրած ճանաչեմ տեսչության ընդունած ստուգման ակտը: Չգիտեմ՝ վարչապետ Փաշինյանի հետ ո՞ր մասն էր համաձայնեցված, բայց կատարողներն են Ավինյան-Աղաջանյան զույգը՝ իրենց տեղակալ-օգնականներով»,–գրել է նա։

Ամուլսարի բողոքի ակցիայի ակտիվիստներից մեկը ոստիկանությունից տեղափոխվել է հիվանդանոց

Նրա խոսքով` անգամ «Լիդիանի» ղեկավարության հետ մի հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներն իրեն ուղիղ տեքստով ասացին, թե իրենց կառավարությունից տեղյակ են պահել, որ նա պետք է գնա և Ամուլսար տանող ճանապարհները բացի։

Депутат от фракции Елк Ален Симонян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
«Ամուլսարի հերն էլ շուն դառնա». Սիմոնյանը վստահեցրեց` ի վնաս Հայաստանի որոշում չի կայացվի

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ` վստահեցնելով, որ Ամուլսարի հարցով կառավարության վրա արտաքին գործընկերների  կողմից որևէ ճնշում չի գործադրվել։ Հակառակ դեպքում իշխանությունները փորձագիտության արդյունքներին մեկ տարուց ավել չէին սպասի։

«Ասում եմ ևս մեկ անգամ. եթե սպառնալիք տեսնենք, անմիջապես կփակենք։ Դա մեր ազգային անվտանգության հարցն է և վերջ»,– ասել էր վարչապետը։

Երեկ շուրջ 200 ցուցարար հավաքվել էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ (նախկինում եղել է ՀՀ վարչապետի նստավայրը)` պահանջելով դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, ի հեճուկս մի քանի բնապահպանական փորձաքննությունների արդյունքների, որոնք իրականացրել են հրավիրված անկախ ընկերությունները։

Փաշինյանը խոսել է Ամուլսարի մասին և պարզաբանել՝ այնտեղ ոսկի կարդյունահանե՞ն, թե՞ ոչ

Մինչ այդ Քննչական կոմիտեն նույնպես Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Յուրա Իվանյանի շուրթերով հաստատել էր, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը շրջակա միջավայրի համար անկառավարելի ռիսկեր չի պարունակում։

Լրահոս
0