00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան

© Sputnik / Karine HarutyunyanԱպրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է (18.08.2019)
Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն Է (18.08.2019) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան պատերազմի զոհերից Ադամ Սահակյանն ուզել էր առաջնագծում լինել` ավելի վտանգավոր պայմաններում գտնվողների կողքին։ Ադամը դրա համար «հնարքի» է դիմել։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ապրիլյան պատերազմի զոհերից Ադամ Սահակյանը զորամասում չէր ասել, որ կարողանում է լավ նկարել կամ նախագծել (նա մասնագիտությամբ ճարտարապետ–դիզայներ էր), որպեսզի նրան առաջնագիծ տանեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ադամի հայրը` Խաչատուր Սահակյանը։

© Sputnik / Karine HarutyunyanԱդամ Սահակյանի հայրը` Խաչատուր Սահակյանը
Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան - Sputnik Արմենիա
Ադամ Սահակյանի հայրը` Խաչատուր Սահակյանը

Այսօր Ադամի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։ Ադամի ընտանիքը, ընկերները, հարազատներն այցելել էին Եռաբլուր, որտեղ նաև օրհնության կարգ կատարվեց` ինչպես Ադամի, այնպես էլ մյուս բոլոր զոհերի հիշատակին։

© Sputnik / Karine HarutyunyanԱդամ Սահակյանի գերեզմանին
Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան - Sputnik Արմենիա
Ադամ Սահակյանի գերեզմանին

«Ադամն անվախ էր ու պատրաստ էր կյանքը տալ ոչ միայն հայրենիքի, այլ նաև իր հարազատների, ընկերների համար։ Դրա համար էլ նա առաջնագծում էր ուզում լինել` նրանց կողքին, ովքեր կարող են վտանգի տակ լինել։ Ադամը դեռ մանկուց նայում էր մարտական ֆիլմեր. ֆիլմեր, որոնք գուցե նաև իր մասին էին»,–ասաց Խաչատուր Սահակյանը։

© Sputnik / Karine HarutyunyanԱդամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյան
Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան - Sputnik Արմենիա
Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյան

Նրա հոր խոսքով` եթե հանկարծ Ադրբեջանը որոշի մարտական գործողություններ սկսել և ինչ-որ տարածքներ գրավել, առաջիններից մեկն ինքն է մեկնելու սահման։ Խաչատուր Սահակյանը նշում է, որ վստահ է` իրեն նաև բոլոր զոհերի հայրերն են միանալու։ «Եթե հակառակորդը շփոթվի անգամ 10 սմ կամ կես քայլ ուզենա առաջ գալ, 10 վայրկյան հետո ես կլինեմ 102 բարձունքում` Ադամի դիրքում։ Կխորտակենք Ադրբեջանը ծովի խորքերը, ու վերջում ջրի վրա կգրենք` այստեղ միշտ ծով է եղել»,–ասաց նա։

© Sputnik / Karine HarutyunyanԱդամ Սահակյանի եղբայրը` Մուշեղ Սահակյանը
Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան - Sputnik Արմենիա
Ադամ Սահակյանի եղբայրը` Մուշեղ Սահակյանը

Ադամի մայրը` Գայանե Սահակյանը, նշեց, որ ամեն օր սպասում է Ադամի վերադարձին, բացի այդ, կարծում է, որ Ադամն «ավելի շատ կա ու ներկա է», քան շատ–շատերը։ Տիկին Գայանեի խոսքով` օգոստոսի 19–ին ինքը միշտ իրեն երջանիկ է զգացել` այդպես է նաև հիմա, քանի որ Ադամն իր ներկայությունը միշտ զգացնել է տալիս։ Ըստ նրա` դեռ երեկ կեսգիշերից սկսած շնորհավորանքներ է ստացել տղայի ծննդյան օրվա կապակցությամբ։

© Sputnik / Karine HarutyunyanԱդամ Սահակյանի եղբայրը` կնոջ հետ
Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան - Sputnik Արմենիա
Ադամ Սահակյանի եղբայրը` կնոջ հետ

«Երեկ կեսգիշերից հետո, երբ օրը փոխվեց, աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորանքներ էին հղում ինձ։ Ամենաշատն ինձ հուզեց մի կնոջ նամակ, որն ասում էր, թե երեք որդի ունի, որոնց մեծացնում է շատ ազատ` այնպես, ինչպես կուզեր Ադամը։ Ես հպարտ եմ, որ այդ կինն իր տղաների համար Ադամին որպես օրինակ է ընտրել»,–ասաց տիկին Գայանեն։

© Sputnik / Karine HarutyunyanԱդամի գերեզմանի մոտ
Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան - Sputnik Արմենիա
Ադամի գերեզմանի մոտ

Տիկին Գայանեի հարսը` Անի Ամիրջանյանը, կիրառական արվեստով է զբաղվում և սիրում Ադամի դիմանկարը նկարել։ Անին հիմա էլ գորգ է գործում ու մտածում` Ադամին նվիրված բոլոր աշխատանքները մի օր ցուցադրելու մասին։ Անին, ի դեպ, հենց Ադամի միջոցով էլ ծանոթացել է Ադամի եղբոր` Մուշեղի հետ, սիրահարվել ու ամուսնացել։ «Ադամի նկարն էի նկարել, և ուզում էի այն ոչ թե փոխանցել Ադամի ծնողներին, այլ ինքս գնալ ու տեսնել` ինչ պայմաններում է ապրում նրա ընտանիքը, որ այդքան լույս է ճառագում Ադամից։ Ճիշտ է, դժվար է անծանոթի նկարը նկարել, սակայն Ադամի դեպքում այդպես չէր. ինձ թվում էր` ես նրան ճանաչել եմ»,–ասաց նա։

Յուրաքանչյուր տարիքում երջանկությունը մի տեսք ունի. զրույց` Ադամ Սահակյանի մոր հետ

Անին պատմեց, որ Ադամի` զինվորական համազգեստով նկարած իր նկարով այցելել է նրանց տուն, տեսել Ադամի եղբորը, Մուշեղին ու այդտեղից էլ կամաց–կամաց սկսվել է ամեն ինչ...

Ի դեպ, զույգը որոշել է` իրենց որդուն Ադամի անունով են անվանակոչելու։

Լրահոս
0