00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция и.о. министра обороны Давида Тонояна (12 ноября 2018). Еревaн
Пресс-конференция и.о. министра обороны Давида Тонояна (12 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
 Հայկական զինված ուժերին հաջողվել է ոչ միայն կանխել ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, այլև Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին ու Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատարը զերծ պահել ադրբեջանական վերահսկողությունից։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարելավել է իր դիրքերը Տավուշի մարզում` Ադրբեջանի հետ սահմանագծում, բայց թվային տվյալներ հայտնելուց ՊՆ խոսնակը ձեռնպահ է մնացել։

«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել:

 Հիշեցնենք, որ պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր Facebook-յան էջում գրառում էր արել` նշելով, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել, և որ միայն ՀՀ ԶՈՒ արդյունավետ գործողության արդյունքում է հաջողվել կասեցնել թշնամու սադրանքը։

Депутат от фракции Мой Шаг Князь Гасанов на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանամերձ բնակավայրեր, նպաստներ և այլն. Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ կգումարի

Եղիազարյանի դիտարկմամբ, ադրբեջանական սադրիչ գործողության նպատակն է եղել վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա` հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ վերցնելով ավտոմայրուղին:

Փորձագետի դիտարկմամբ, եթե թշնամուն հաջողվեր իրականացնել իր ագրեսիվ մտահղացումը, ապա վտանգվելու էր նաև Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատար խողովակի անվտանգությունը։ Իսկ սա արդեն կենսական խիստ նշանակությության օբյեկտ է ՀՀ-ի համար։

Հիշեցնենք՝ վերջին օրերին ադրբեջանական ռազմական-քարոզչական ուղղվածության մի քանի կայքեր, հղում անելով այդ երկրի Պետական սահմանապահ ծառայությանը (ՊՍԾ) , տեղեկություն էին տարածել, թե ադրբեջանական սահմանապահ զորքերը դիրքային առաջխաղացում են ունեցել ՀՀ Տավուշի մարզի հետ սահմանին։ Մասնավորապես, նշվում է, թե ՊՍԾ-ն 4 նոր դիրք է կառուցել Տավուշի սահմանի մոտ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախապես տեղեկատվական մանիպուլյացիա որակեց ադրբեջանական կողմի այս հաղորդագրությունը։

Село Баганис  - Sputnik Արմենիա
Գետի ափին, կամրջակներով. սահմանամերձ Բաղանիսը շատ շուտով նոր մանկապարտեզ կունենա

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան իր Facebook-յան էջում գրել էր, որ «Ադրբեջանի ՊՍԾ-ն հերթական տեղեկատվական խայծն է տարածել՝ սեփական տարածքում մարտական դիրքերի տեղաշարժը ներկայացելով որպես բացառիկ ձեռքբերում, որին, ցավոք սրտի, միանգամից արձագանքում է հայկական տեղեկատվական դաշտը»: Նա ընդգծել էր, որ դիրքային տեղաշարժերն առաջնագծում մշտական բնույթ են կրում, բայց ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական կողմը դրանց հնչեղություն չի հաղորդում, քանի որ մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը: Հովհաննիսյանը նաև զգուշացրել էր, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի իր այս գործելաոճը, ապա նրանց անակնկալներ են սպասվում՝ հայկական զինված ուժերի պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում ձեռքբերված օպերատիվ-ռազմավարական առավելությունների ցուցադրմամբ։

Լրահոս
0