00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի Կիևյան «ծայրամասը» կամ ինչպես երկրորդ փորձից կառուցեցին Հրազդանի մեծ կամուրջը

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցГорода мира. Ереван
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին շինությունը քանդվել է՝ խլելով մի քանի տասնյակ մարդու կյանք, հիմնականում՝ ռազմագերիների։

Երևանն իր ժամանակակից տեսքը պատմական չափանիշներով ձեռք է բերել ակնթարթորեն. քաղաքն արագ ու արդյունավետ է կառուցվել։ Թաղամասերը և փողոցները, որոնք դեռ երեկ խուլ ծայրամաս էին, մի քանի տարում վերածվել են կենտրոնական մայրուղիների։ Օրինակ՝ Կիևյան փողոցը։ Իսկ Հրազդանի կիրճի վրա կամուրջ կառուցելիս կառուցապատվել են նաև հարակից ամայի տարածքները։

Կիևյան փողոցը 1950-ականների կեսին համարվել է ամենախուլ վայրերից մեկը, այստեղ տրանսպորտ չի հասել, ոտքով կամ տաքսիով ճանապարհորդությունը հավասարազոր էր քաղաքից դուրս մեկնելուն։ Այն «զարդարված» էր ամայի տարածություններով և միայն վերջում դեմ դիմաց կանգնած էին երկու շենքեր։

Հետո արդեն կառուցված կամրջի մոտ հայտնվեցին երկու աշտարակներով շենքեր, ձախ շենքի վրա գրված էր «Փառք», իսկ աջի վրա՝ «կոմունիզմին», որպեսզի ոչ ոք չկասկածեր։ Տարիներ անց աջ շենքի առաջին հարկի անանուն գարեջրատունը քաղաքում սկսեցին անվանել «Կոմունիզմ»։

Мост Победа - Sputnik Արմենիա
Հրազդանի կամրջի առեղծվածը. բացահայտումը սենսացիա կլինի գիտության համար

Ներկայում ամենաաշխույժ փողոցներից մեկը՝ Կիևյանը, պերճաշուք դարձավ Հրազդանի կամրջի բացումից հետո, որն այդ ժամանակ Եվրոպայի խոշորագույն կամուրջներից էր՝ կախված կիրճի վրա ավելի քան 60 մետր բարձրությամբ և 335 մետր երկարությամբ։ Կամուրջը շահագործման է հանձնվել 1956թ-ին՝ երկրորդ փորձից։

Բանն այն է, որ առաջին շինությունը քանդվել է՝ խլելով մի քանի տասնյակ մարդու կյանք, հիմնականում՝ ռազմագերիների։ Կան ողբերգության մի քանի վարկածներ, որոնցից ամենահավաստին պատմում է այն մասին, որ կամրջի կիսակամարների մետաղական կառույցներն ամրացվել են ոչ հուսալի ամրության հեղյուսներով, ուստի դրանք չեն դիմացել ծանրաբեռնվածությանը։

Կամուրջը երկրորդ փորձությանը պատվով է դիմացել․ դրա վրա դրել են ծանր քարերով բեռնված  բեռնատարներ, ինժեներները չափել են ծանրաբեռնվածության տակ կամրջի ճկումը, իսկ Ծիծեռնակաբերդի բլրում և ներկայիս «Չերյոմուշկայի» տարածքում հավաքված մարդիկ սրտատրոփ աղոթել են, որպեսզի կրկին ողբերգություն չպատահի։ Փառք բոլոր սրբերին՝ ամեն ինչ լավ է անցել, և ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ստեղծագործությունը զարդարել է Հայաստանի մայրաքաղաքը։

Դրանից հետո կամուրջն ընդամենը երկու անգամ են փակել վերանորոգման համար և ոչ այդքան երկար ժամանակով՝ 1980 և 2005 թթ.-ին, ընդ որում, վերջին անգամ հիմնական նպատակը եղել է տրամվայի գծերի ապամոնտաժումը։ Նման կարգի կամրջային կառույցների կյանքի միջին տևողության տեսանկյունից Հրազդանի մեծ կամուրջը (ժողովրդի լեզվով ասած՝ Կիևյանը) դեռ շատ երիտասարդ է։

Իհարկե, կամրջով երթևեկությունը բացելուց հետո կիրճի աջ ափին սկսեցին արագորեն կառուցել Աջափնյակ թաղամասը, իսկ լանջերը գրեթե անձեռնմխելի են մնացել՝ դառնալով հանգստի գոտի։ Իսկական ջունգլի՝ մեծ քաղաքի սրտում․ այդ ժամանակ կիրճում ոչ մի ռեստորան չկար։

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ երթևեկությունը 2 ամսով կդադարեցվի
Կիևյան փողոցի՝ կամրջին հակադիր ծայրը նույնպես սկսել են կառուցապատել և բնակեցնել, հատկապես այն ժամանակ, երբ կառուցվել է Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի շենքը՝ մի քանի հազար աշխատատեղերով։

Տրանսպորտի հարցը օպերատիվ կերպով լուծվել է, առավել ևս, որ Կոմիտասի պողոտա դուրս գալու ուղիղ ելքը Կիևյան փողոցն էր։

Այսօր է, որ «Մերգելյան ինստիտուտի» բնակելի թաղամասերը համարվում են եթե ոչ պերճաշուք, ապա գոնե  քաղաքի հեղինակավոր փոքր կենտրոն, իսկ 1960-ականների կեսին, երբ այստեղի ամայի տարածքները կառուցապատվեցին Երևանում առաջին կոոպերատիվ շենքերով, դա իսկապես աշխարհի վերջն էր։

Каньон Дашбаши, Грузия - Sputnik Արմենիա
Վրաստանում եզակի ապակե կամուրջ կկառուցեն. զբոսաշրջիկների հոսքը մեկ միլիոնով կավելանա

Երևանի կենտրոնի շատ բնակիչներ, որոնք «փայի» համար վճարել էին իրենց այստեղի կոոպերատիվներում, բառացիորեն լաց էին լինում տեղափոխվելիս․ ի սկզբանե բնակարանամուտն ուրախություն էր միայն նրանց համար, ովքեր տարիներով դռնեդուռ էին ընկել հանրակացարաններում, հյուղակներում ու կոմունալ բնակարաններում։ Բայց դեռ չէին հասցրել չորանալ նրանց արցունքները, երբ ծայրամասի փողոցները սկսեցին բարեկարգել, հայտնվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ և ոչ մեծ, բայց շատ հարմարավետ պուրակ։

Հիմա այդ տեղերը գնահատվում են թե՛ համեմատաբար մաքուր օդի, թե՛ հանգստության համար՝ համեմատած Կոմիտասի աղմկոտ պողոտայի հետ։ Կիևյանի խորքերում՝ առաջին գծի շենքերի հետևում, նորակառույցներում բնակարան և արվեստանոց են ստացել նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, մի խոսքով՝ բոհեմը։ Դրանում համոզվելու համար բավական է ուսումնասիրել հուշատախտակները, որոնցով ողողված են Կիևյան փողոցի շենքերը, որոնց մենք անարդարացիորեն երբեք ուշադրություն չենք դարձնում։

Մի քանի տարի հետո հայտնվել է մետրոն։ Եվ Մարզահամերգային համալիրը բլրի լանջին, և երևանյան չափանիշներով ահռելի բնակելի զանգվածը, որը բնական կերպով զարգացել է դեպի հյուսիս և հարավ-արևելք։ Իսկ Կիևյան փողոցը խուլ և սակավամարդ ծայրամասից դարձել է քաղաքի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը։

Լրահոս
0