https://arm.sputniknews.ru/20190818/cov-xaratyan-gardemarinner-nor-filmn-amboxjutyamb-klanel-e-hayazgi-derasanin-20104689.html
Ծով, Խառատյան, գարդեմարիններ․ նոր ֆիլմն ամբողջությամբ կլանել է հայազգի դերասանին
Ծով, Խառատյան, գարդեմարիններ․ նոր ֆիլմն ամբողջությամբ կլանել է հայազգի դերասանին
Sputnik Արմենիա
Խառատյանի հերոսը «Գարդեմարիններ, առա՛ջ» ֆիլմի չորրորդ մասում կհանդիպի որդու հետ։ 18.08.2019, Sputnik Արմենիա
2019-08-18T17:57+0400
2019-08-18T17:57+0400
2019-08-18T17:42+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/90/16339081_0:164:1600:1068_1920x0_80_0_0_5522e1e0f11afefce1f85ed242957675.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/90/16339081_0:62:1600:1068_1920x0_80_0_0_d43548c92ca690561af256f2fc8a150a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, ռուսաստան, հասարակություն , հայաստան, մշակույթ , դմիտրի խառատյան
աշխարհ, ռուսաստան, հասարակություն , հայաստան, մշակույթ , դմիտրի խառատյան
Ծով, Խառատյան, գարդեմարիններ․ նոր ֆիլմն ամբողջությամբ կլանել է հայազգի դերասանին
Խառատյանի հերոսը «Գարդեմարիններ, առա՛ջ» ֆիլմի չորրորդ մասում կհանդիպի որդու հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Դմիտրի Խառատյանը հիմա հավաքում է ճամպրուկները, որ ճամփա ընկնի Յալթա՝ «Գարդեմարիններ, առա՛ջ» կինոասքի վերջին մասի նկարահանումներին։ Այդ մասին նա պատմեց Sputnik Արմենիային։
Դերասանի խոսքով՝ նրա մասնակցությամբ դրվագների նկարահանումերը կսկսվեն օգոստոսի 28-ին։
«Կարծում եմ, որ ֆիլմի նկարահանումները կավարտվեն մեկուկես-երկու ամսից»,-ասաց Խառատյանը։
Ֆիլմի ռեժիսորը՝ Սվետլանա Դրուժինինան, ֆիլմը սկսել է նկարել այս տարվա գարնանը, այնուհետև ժամանակավորապես դադարեցրել նկարահանման աշխատանքները։ Այժմ դրանք վերսկսվել են։
Ուկրաինայում արգելել են Խառատյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրումը
Ֆիլմն էկրան կբարձրանա 2020թ.-ին։ Չորրորդ մասի գործողությունները տեղի կունենան 1787թ-ին, հիմնական հերոսները կդառնան ֆիլմի առաջին մասերի գարդեմարինների երեխաները։
Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Ալեքսեյ Կորասակը, որին մարմնավորում է Խառատյանը, հանդիպելու է իր հասունացած որդու հետ։
Ավելի վաղ Սվետլանա Դրուժինինան հայտարարել է, որի ֆիլմի ամենաառանցքային կտորներից մեկը համարվող դրվագի նկարահանման վայրն արդեն ընտրված է։
Խառատյանի խոսքով՝ ինքը հիմա չի մասնակցում այլ կինոնախագծերի, որպեսզի բոլոր ուժերը կենտրոնացնի «Գարդեմարինների» իր դերի վրա։