Չնայած այն բանին, որ երգն արդեն 5 տարեկան է, այժմ այն հնչում է ավելի ազդեցիկ, քանի որ օրեր առաջ մահացել է երգչուհու ամուսինը՝ Արմեն Մերաբովը:
Երգչուհի Մարիամ Մերաբովայի Facebook-յան էջում նրա ընկերներն ու երկրպագուները բազմաթիվ ցավակցություններ են հրապարակել:
Ի դեպ, տեսանյութում Արմեն Մերաբովը դաշնամուրով նվագակցում է կնոջը:
Հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` երաժիշտ Արմեն Մերաբովը, կյանքից հեռացել է 3 օր առաջ՝ օգոստոսի 15-ին։
Երաժշտի մահվան հանգամանքները դեռ չեն բացահայտվել։
Արմեն Մերաբովը Ռուսաստանի ամենահայտնի և պահանջված երաժիշտներից էր, դաշնակահար, պրոդյուսեր։ 1998թ.–ին կնոջ` Մարիամ Մերաբովայի հետ ստեղծել է «Միրայֆ» ջազային խումբը։