https://arm.sputniknews.ru/20190818/ashxarhahrchak-dijey-armin-van-byureny-hamerg-kta-erevani-hanrapetutyan-hraparakum-20101351.html
Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում
Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում
Sputnik Արմենիա
Արմին վան Բյուրենը, առանց չափազանցության՝ ժամանակակից էլեկտրոնային երաժշտության ամենանշանակալի դեմքերից է՝ աշխարհի մասշտաբով։ Նրա համերգն իսկապես կարելի է... 18.08.2019, Sputnik Արմենիա
2019-08-18T12:15+0400
2019-08-18T12:15+0400
2019-08-18T12:24+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2010/08/20100875_0:165:3092:1913_1920x0_80_0_0_37afa6c1aaa461db8dec3905857e6847.jpg
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2010/08/20100875_0:67:3092:2011_1920x0_80_0_0_60db70892070910cec3f88261131ba42.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, հայաստան, մշակույթ , արմին վան բյուրեն, երևան
աշխարհ, հայաստան, մշակույթ , արմին վան բյուրեն, երևան
Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում
12:15 18.08.2019 (Թարմացված է: 12:24 18.08.2019) Արմին վան Բյուրենը, առանց չափազանցության՝ ժամանակակից էլեկտրոնային երաժշտության ամենանշանակալի դեմքերից է՝ աշխարհի մասշտաբով։ Նրա համերգն իսկապես կարելի է կարևոր մշակութային իրադարձություն անվանել։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Աշխարհահռչակ նիդեռլանդացի դիջեյ Արմին վան Բյուրենը հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա Երևանի գլխավոր հրապարակում։
Այս մասին լրագրողներին հայտնել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարի՝ WCIT 2019-ի կազմակերպիչները: Ժամանակակից էլեկտրոնային երաժշտության գերաստղը Հայաստան կայցելի այդ համագումարի շրջանակում։
Արմին վան Բյուրենը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, ներառյալ՝ առաջին հորիզոնականը «DJ Magazine» ամսագրի «Երկրպագուների վարկածով թոփ 100 դիջեյներ» ցուցակում։
2013թ.-ին Բյուրենն առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում «This Is What It Feels Like» երգի համար։ Նա դարձել է տրասն ոճում հանդես եկող չորրորդ դիջեյը, որը երբևէ «Գրեմմի» է ստացել։ 2001թ.-ից վան Բյուրենը վարում է A State of Trance ռադիոշոուն, որի հեղինակը հենց ինքն է։
Դիջեյը նվագել է Արագածի 3200 մ բարձրության վրա և ռեկորդ սահմանել. տեսանյութ