ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի-Sputnik. Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջը:
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մեկնարկն ազդարարվել է օգոստոսի 3-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում:
Հիշեցնենք, որ մրցաշարի շրջանակում օգոստոսի 3-15-ը ՀՀ–ում անցկացվեցին «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները։ «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարին մասնակցում են 36 պետությունների ավելի քան 5000 զինծառայող: Մրցույթներն անցկացվում են 10 պետություններում:
Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում>>