ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը նշում է, որ Երևանի փողոցներով քայլելիս, կարծես, շունչը բացվում է։ Այն մասին, որն ինքն այս պահին Հայաստանում է, ասել է Ermenihaber-ի հետ զրույցում։
«Հայաստանը շատ եմ սիրում, հատկապես Երևանը։ Երևանը ինձ համար յուրահատուկ վայր է։ Այստեղ զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ։ Մեր մշակույթը շատ գեղեցիկ ձևով է ներկայացվում և պահպանվում։ Առհասարակ, Հայաստանում մշակույթին, արվեստին մեծ ուշադրություն է ցուցաբերվում»,–ասել է նա։
Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է Հայաստանում համերգով հանդես գալ, Մարալը պատասխանել է, որ շատ կցանկանար այստեղ բեմել ունենալ, ինչպես նաև տեսահոլովակ նկարահանել։
Բանտից փախած Նիշանյանը շնորհակալություն է հայտնում Փաշինյանին. լուսանկար
Ի դեպ, նա հունիսի 21-ին Ստամբուլում «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմն է հանդիսատեսի դատին հանձնել։ Նրա խոսքով` հայերեն երգերի ալբոմի թողարկման նպատակը Թուրքիայում հայկական երաժշտության տարածումն է։ Բացի այդ, ըստ նրա, Թուրքիայում հասարակության շրջանում ազգային փոքրամասնությունների լեզուներով երգերի նկատմամբ հետաքրքրություն կա։