ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ–ում Ալաբամայի պետական համալսարանի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության պատճառով երկու մարդ է զոհվել, ևս 3-ը տուժել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ոստիկանությանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի։ Մոնտգոմերի օկրուգի ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 19։15–ին տեղի ժամանակով (11:15 Մոսկվայի ժամանակով)։ Ինչպես պարբերականին հայտնել է սերժանտ Ջարեթ Ուիլյամսը, մեկ մարդ մահացել է տեղում, ևս 4-ը հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից մեկի վնասվածքները կյանքի հետ համատեղելի չէին։
Ուիլյամսի խոսքով` հետաքննությունը վաղ փուլում է։
Համալսարանի ղեկավար Քվինթոն Ռոսը հայտարարել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել կամպուսի տարածքից դուրս, մերձակայքում գտնվող շենքերից մեկում։
Համալսարանի ներկայացուցիչները շարունակում են համագործակցել ոստիկանության հետ` միջադեպի մանրամասները պարզելու համար։