https://arm.sputniknews.ru/20190816/Hamahaykakan-xaxerum-yntrel-en-amenageghecik-masnakicnerin-Rostovi-hayuhinern-arajinn-en-20088458.html
Համահայկական խաղերում ընտրել են ամենագեղեցիկ մասնակիցներին. ովքեր են նրանք
Համահայկական խաղերում ընտրել են ամենագեղեցիկ մասնակիցներին. ովքեր են նրանք
Sputnik Արմենիա
Համահայկական ամառային 7-րդ խաղերի 14 - 32 տարեկան կանանց մասնակցությամբ անցկացվել է գեղեցկության մրցույթ։ Գեղեցկուհու տիտղոսի համար պայքարել են 13 մասնակից։ 16.08.2019, Sputnik Արմենիա
2019-08-16T18:36+0400
2019-08-16T18:36+0400
2019-08-16T18:37+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2008/70/20087077_0:28:1601:933_1920x0_80_0_0_05f6804882ae7cf66cd061c800d34aa8.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2008/70/20087077_0:0:1601:1006_1920x0_80_0_0_3a151a45559b6f20c4b0f633e0505a8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , «հայաստան» համահայկական հիմնադրամ, գեղեցկության մրցույթ
հայաստան, հասարակություն , «հայաստան» համահայկական հիմնադրամ, գեղեցկության մրցույթ
Համահայկական խաղերում ընտրել են ամենագեղեցիկ մասնակիցներին. ովքեր են նրանք
18:36 16.08.2019 (Թարմացված է: 18:37 16.08.2019) Համահայկական ամառային 7-րդ խաղերի 14 - 32 տարեկան կանանց մասնակցությամբ անցկացվել է գեղեցկության մրցույթ։ Գեղեցկուհու տիտղոսի համար պայքարել են 13 մասնակից։
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում անցկացվել է արդեն ավանդականի դարձած գեղեցկության մրցույթը: Գեղեցկուհու տիտղոսի համար պայքարել է 13 մասնակից:
«Այստեղ օդն ուրիշ է». ինչպես վրացին սիրեց Հայաստանն ու Արցախը, իսկ մյուսները տուն գտան
«14 մինչև 32 տարեկան մասնակիցներ ունենք այս մրցույթում: Խաղերի շրջանակում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից է գեղեցկության մրցույթը: Այն հնարավորություն է տալիս սպորտը համադրել գեղեցկության հետ»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից ընտրված ժյուրին գնահատել է ոչ միայն մասնակիցների արտաքին տեսքը, այլև ինտելեկտը։ Սպորտի, գեղեցկության ու գիտելիքների համադրությամբ հաղթող է ճանաչվել Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը ներկայացնող 25-ամյա Աննա Թունյանը:
«2-րդ անգամ եմ մասնակցում Համահայկական խաղերին, իսկ գեղեցկության մրցույթին` առաջին անգամ: Չնայած լարվածություն կար, բայց նաև հաճելի էր մասնակցությունը»,- մրցույթից հետո իր տպավորությունները պատմեց Թունյանը:
Խնամիություն ենք անելու. Համահայկական խաղերի մասնակիցները կապեր են հաստատում իրար հետ
Երկրորդ հորիզոնականում Արմինե Գալստյանն է։ Նա ևս Ռոստովն է ներկայացնում։ Երրորդ տեղում ընտրվել է Արցախը ներկայացնող Անգելինա Մանասյանը:
Ամփոփելով գեղեցկության մրցույթը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը նշեց, որ մրցույթի մասնակիցների 60-70 տոկոսը չէր տիրապետում հայերենին, սակայն նրանք խոստացել են անպայման սովորել և հաջորդ խաղերին մայրենի լեզվով հաղորդակցվել: