ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի և «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ է վիրավորվել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այսօր` օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկության կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
ԱԻՆ–ը խոստանում է տալ լրացուցիչ տեղեկություն: