00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոպուլիստ խմբագիր, թե՞... ի՞նչ կա Փաշինյանի ակտիվության հետևում. գնահատում են մեկնաբանները

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян рассказал туристам о достопримечательностях Еревана
Премьер-министр Никол Пашинян рассказал туристам о достопримечательностях Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Փաշինյանի մասին չես ասի, թե սոցցանցերում կամ պաշտոնավարման առումով ակտիվ չէ: Տրամագծորեն հակառակը: Սակայն վերջին օրերին նկատվում է մի տեսակ հավելյալ աշխուժություն՝ քաղաքապետի հետ «լայվ» խորհրդակցություն, «զբոսավար-վարչապետ» ակցիա: Ի՞նչ կա ակտիվության մյուս կողմում:

Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան զրուցեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի և քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ` կենտրոնանալով վարչապետ Փաշինյանի վերջին օրերի, այսպես ասենք՝ «PR-ակտիվության» վրա: Զրուցակիցները, պետք է նկատել, միանգամայն տարբեր մոտեցումներ ունեին, ինչն էլ ավելի հետաքրքրիր է:

Վարչապետը օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք - Sputnik Արմենիա
Գինու համտես և նվերներ. ՀՀ վարչապետը Կառավարության շենքում հյուրընկալել է զբոսաշրջիկներին

«Ակտիվությունն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ինքը, դե յուրե լինելով վարչապետ, դե ֆակտո դեռևս մնացել է թերթի գլխավոր խմբագիր, որի նպատակն է ամեն օր մի հետաքրքիր, վարկանշային նյութ հրապարակել, այս դեպքում՝ իր հետ կապված: Մենք կարող ենք տեսնել, որ Փաշինյանն անընդհատ փորձում է ինչ-որ պոպուլիստական քայլեր անել, որպեսզի ինչ-որ տեղից ռեյտինգ պոկի: Այսինքն` հոգով ինքը մնացել է պոպուլիստ, ռեյտինգամոլ, այսպես ասեմ: Եվ հիմնականում դրանով են պայմանավորված նրա այս քայլերը: Երկրորդը՝ վարչապետը նաև տեղյակ է, որ քաղաքագիտական օրենքներով՝ իր վարկանիշն անկում է ապրում, և փորձում է այն վերականգնել»,-կարծում է Տիգրան Քոչարյանը:

Իսկ Արմեն Բաղդասարյանը, ընդունելով, որ այդ ամենի մեջ կա PR բաղադրիչ, չի կարծում, որ առաջնայինը տվյալ դեպքում դա է. «Վարչապետ Փաշինյանը միշտ էլ ակտիվ է եղել: Հիմա նա անդրադառնում է հատկապես այն հարցերին, որոնք առավել կարևոր են, ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում հասարակության համար: Եվ, ըստ իս, հենց դրանով է պայմանավորված այդ ամեն ինչը հրապարակային անելը: Վերցնենք, օրինակ, աղբահանության խնդիրը, որը հասարակության ուշադրության կենտրոնում է, դա լրջագույն պրոբլեմ է, ընդ որում, այդ պրոբլեմի հաղթահարման մեջ ինչ-որ իմաստով կա նաև հասարակության դերը: Ես դրանով կպայմանավորեի քաղաքապետի հետ այդ խնդրով խորհրդակցությունը հրապարակային անելը»:

Премьер-министр Никол Пашинян в туристическом автобусе  - Sputnik Արմենիա
Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով

Ի դեպ, նախօրեի ակցիան, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ժամով «վերամասնագիտացավ»՝ դառնալով օտարերկրացի զբոսաշրջիկների զբոսավարը, մեծ ուշադրություն էր գրավել: Միայն վարչապետի ֆեյսբուքյան էջում այդ ուղիղ միացումը մեկ օրում դիտել էր ավելի քան 160 հազար օգտատեր, «կիսումների» թիվը հասել էր 1500-ի:

Տիգրան Քոչարյանի տպավորությամբ, դա գուցե լավ, բայց ոչ այնքան հաշվարկված քայլ էր. «Օգոստոսը զբոսաշրջային սեզոնի ավարտին մոտ է, և մի փոքր ուշացած քայլ է: Եթե դա արվեր ապրիլ-մայիսին, շատ ավելի մեծ էֆեկտ կարող էր ունենալ, քան հիմա, երբ սեզոնը մոտենում է ավարտին: Այսինքն՝ լավ քայլ է, բայց չհաշվարկված, մի երկու-երեք ամիս առաջ պիտի արվեր»:

Իսկ Արմեն Բաղդասարյանի կարծիքով էլ, դա ավելի շուտ երկրի գովազդմանը կամ «փի-առ»-ին նպատակաուղղված ակցիա էր. «Հիմա ամառ է, զբոսաշրջության պիկն է, և կարծում եմ, նրա այդ քայլը PR էր ոչ այնքան իր համար, որպես վարչապետի, որքան Հայաստանի համար, որպես երկրի, որը փորձում է զբոսաշրջությունը զարգացնել: Այդ առումով, կարևոր եմ համարում: Գուցե արտառոց է դիտվում, որովհետև, այո, մենք սովոր չենք այդպիսի քայլերի, բայց կարծում եմ, վարչապետի այդ քայլը զգալիորեն բարձրացնում է Հայաստանի գրավչությունը, որպես զբոսաշրջային երկիր»:

Ինչո՞ւ ազատվեցին Փաշինյանի խորհրդականները. իշխանությունը լռում է, փորձագետները՝ ենթադրում

Բարի, իսկ հնարավո՞ր է, որ վարչապետի վերջին ակտիվությունը՝ ինչպես «ինֆորմացիոն առիթներից» օգտվելը, այնպես էլ նման առիթներ նախաձեռնելը այլ շարժառիթներ ունի: Մասնավորապես, խոսքը կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի շեշտադրումների մասին է՝ աշնանը ընդդիմադիր դաշտում համախմբման ու ավելի համակարգված պայքարի հնարավորության մասին: Հնարավո՞ր է, որ վարչապետի ներկայիս ակտիվությունն ինչ-որ առումով նման հայտարարություններն են խթանում, այսպես ասենք՝ «քաղաքական աշնանն ընդառաջ»:

Солдаты в военной столовой - Sputnik Արմենիա
Վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել. զինվորներն ընթրում են նոր սննդակարգով

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը այդպես չի համարում և այլ տեսակետ ունի. «Ես չեմ կարծում, որ այդպես է: Համաձայն եմ, իհարկե, որ աշնանը քաղաքական գործընթացները կաշխուժանան, և կարծում եմ նաև, որ այո, ընդդիմությունը կփորձի համախմբել իր ուժերը, ավելի համակարգված պայքարել իշխանությունների դեմ: Բայց անկեղծ ասած, ես չեմ կարծում, թե այդ համախմբումը տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հասարակական վերաբերմունքը բացասական է և շարունակում է բացասական մնալ: Նա կարող է լինել այդ կոնսոլիդացիոն բաղադրիչներից մեկը, բայց կենտրոնը լինել, իմ կարծիքով, չի կարող: Եվ ես չեմ կարծում, որ վարչապետի այս ակտիվ քայլերը դրա կանխարգելմանն են ուղղված: Ես այդ հանգամանքներն ուղղակիորեն միմյանց հետ չէի կապի»:

Իսկ Տիգրան Քոչարյանը, հակառակը, համամիտ է մեր հարցադրմանը. «Իհարկե, դրա հետ էլ է կապված, որովհետև, վարչապետի վարկանիշի նվազումը մեխանիկորեն բերում է այլընտրանքային քաղաքական դաշտի ռեյտինգի աճին: Մանավանդ, եթե նկատի առնենք, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարվել էր «Կոնսենսուս՝ մինուս մեկ» ծրագրի մասին, և տարբեր քաղաքական ուժեր, հիմնականում արտախորհրդարանական, այս կամ այն կերպ արտահայտվել են դրա շուրջ: Դա նշանակում է, որ այդ ուժերի կոնսոլիդացիան բերելու է նրան, որ այլընտրանքային դաշտը ինչ-որ տոկոսներ  է ունենալու, որոնք ավելանալու են՝ վարչապետի ռեյտինգի նվազման ֆոնի վրա: Դրա համար էլ Փաշինյանը փորձում է նաև այդ վարկանիշը պահել»:

«Քաղցր հայրենիք». Նիկոլ Փաշինյանի հրապարակումը՝ արտահանման աճ գրանցած նոր ոլորտի մասին

Դե ինչ, աշունը, որքան էլ դա մխիթարական չհնչի, սարերի հետևում չէ: Քաղաքական կյանքի աշխուժացումը՝ ևս, ու այդ ժամանակ շատ ավելի պարզ կլինի, թե ներկայացված դիտարկումներից ու կանխատեսումներից որոնք են արդարանում, իսկ որոնք մնում որպես «աշխատանքային վարկած»:

Լրահոս
0