00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այն աստիճանի են հասցրել, որ լքել է ծառայության վայրը». բողոքի ակցիա` նախարարության դիմաց

© Sputnik / David GalstyanВоеннослужащий на боевой позиции Армии обороны Карабаха
Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծառայության վայրը լքած զինծառայողի դեմ քրեական գործ է հարուցվել։ Տղայի հայրը հրամանատարին է մեղադրում որդու քայլի համար, իսկ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ տղան փախել է զորամասից բոլորովին այլ պատճառներով։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիա է: Ծառայության վայրը լքած շարքային Գարիկ Հակոբյանի հարազատներն ու հարևանները հավաքվել են ՊՆ–ի դիմաց ու պահանջում են հանդիպում նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

«Դհոլ–զուռնայով տղային բանակ ենք ճանապարհել, որ խնդիրներո՞վ հետ գա։ Ինչո՞ւ պետք է նրան այն աստիճանի հասցնեն, որ լքի զորամասը։ Լավ է, որ իրեն վնաս չի տվել»,–ասաց տղայի հարևաններից մեկը։

Մեկ այլ հարևանի խոսքով էլ` Գարիկ Հակոբյանն ի սկզբանե առողջական խնդիրներ է ունեցել, վիրահատվել ու նոր է զորակոչվել։ Հետո այնտեղ վիճակը վատացել է, նոր խնդիրներ են առաջացել. «Թող նախարարը մեզ ընդունի ու իմանանք` ո՞նց է տղան գլխի հետ կապված խնդիրներ ձեռք բերել, ո՞վ է հարվածել նրան»,-ասաց նա։

Резиденция Презиидента Республики Арцах. Город Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախի իշխանությունները սահմանն անցած զինվորին հայրենիք վերադարձնելու ջանքեր են գործադրում

Լրագրողի հարցին, թե զինծառայողին խոշտանգե՞լ են, հարևանները դրական պատասխան տվեցին։

Տղայի հայրն էլ նշեց, որ Գարիկը ծառայել է Նոյեմբերյանի շրջանի Կողբի զորամասում։ Հոր խոսքով` 7 ամսվա ծառայող է եղել տղան, երբ որոշել է լքել զորամասը։ Նա հայտնեց, որ տղայի դեմ քրեական գործ է հարուցվել, նա հիմա ռազմական ոստիկանությունում է։ «Ինչի՞ համար են դատում, որ առողջական խնդիրների պատճառով լքե՞լ է զորամասը։ Բա չեն ասո՞ւմ` ոնց են այդ խնդիրներն առաջացել։ Հրամանատարն է մեղավոր»,–ասաց նա։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախարարությունը կզբաղվի զինծառայողի առողջական խնդիրներով։ Իսկ ինչ վերաբերում է քրեական գործին, ապա իրենք որևէ իրավասություն չունեն այդ հարցով զբաղվելու. իրավապահ մարմինների տիրույթում է հարցը։

«Փաստն այն է, որ իրենց որդին մեկ այլ զինծառայողի հետ վիճել է, նրան վնասվածքներ հասցրել, որից հետո քրգործ է հարուցվել։ Դրան հաջորդել է այն, որ զինվորը փախել է զորամասից»,–ասաց նա։

Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха - Sputnik Արմենիա
Ադրբեջան անցած զինծառայող Արայիկ Ղազարյանը Եղեգիսի բնակիչ է. նոր մանրամասներ

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն էլ իր հերթին հայտնեց, որ պատրաստվում է հենց հիմա այցելել զինծառայողին` նրա առողջական խնդիրների հարցով։ Նրա խոսքով` եթե զինծառայողը նշի, որ որևէ գանգատ ունի, նրան համալիր բուժզննման կենթարկեն։

Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին կայացած կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, ըստ որի` հոգեկան բոլոր տեսակի խանգարումներով անձինք այսուհետ կազատվեն զինվորական ծառայությունից։

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են համարվելու զինվորական ծառայության համար:

Կաշառք են վերցրել զինակոչիկներին բժշկական կեղծ թղթեր տալու համար. 2 անձ կալանավորվել է

Մինչ այդ աղմակահարույց դեպք էր տեղի է ունեցել 2018թ.–ին զորակոչված զինծառայող Յուրի Բրոյանի հետ, որն ունի ժառանգաբար փոխանցվող հոգեկան առողջության խնդիր։ Ըստ մամուլի հրապարակումների` նա ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել հրամանատարի կողմից, ինչի հետևանքով տեղափոխվել էր հոգեկան առողջության կենտրոն:

Դեպքին ս.թ. հունվարին անդրադարձել էր նաև նախարար Դավիթ Տոնոյանը` չհերքելով, որ բանակում նման զինծառայողների հետ կապված դժվարություններ կան։

Լրահոս
0