ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Կեսգիշերին Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ս., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: