ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այս շաբաթ Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն կբացվի, այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս շաբաթ շատ ուրախալի իրադարձություն տեղի կունենա. Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն կբացվի»,- ասաց ՀՀ արտգործնախարարն իր ուրուգվայացի գործընկեր Ռուդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Մնացականյանի խոսքով` ուրուգվայցի նախարարը Հայաստանի մայրաքաղաքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին հայտարարել էր անցած տարի Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։
«Այս մտադրության իրականացումը երկար սպասեցնել չտվեց, և Հայաստանում այս շաբաթ կսկսի գործել բարեկամական Ուրուգվայի դիվանագիտական կետը», – ասաց Մնացականյանը։
Նովոայի խոսքով` դիվանագիտական ներկայացուցչության բացումը ևս մեկ վկայություն կդառնա կատարյալ երկկողմ հարաբերությունների և ևս մեկ քայլ՝ բարեկամական կապերի հաստատման ճանապարհին։
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ. Զոհրաբ Մնացականյան