00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը պուտինամետ քաղաքականությո՞ւն է վարում

© Sputnik / Алексей НикольскийВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина на полях Петербургского международного экономического форума 2019 (6 июня 2019). Санкт-Петербург
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина на полях Петербургского международного экономического форума 2019 (6 июня 2019). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ չնայած վարչապետը պուտինամետ քաղաքականություն է վարում, բայց վաղը կարող է մի պաշտոնյա նշանակել, որն էլ կգնա Ռուսաստան և հարցազրույցի ժամանակ կնշի, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չէ:

Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշակի խնդիրներ: Մասնավորապես, դա երկրորդ նախագահի գործոնն է, ինչն արդեն թաքցնել հնարավոր չէ: Այդ մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյան–Պուտին բանակցությունները Մոսկվայում միայն ավելացրել են հարցերը. Սարգսյան

«Փաստենք, որ այդպիսի գործոն կա, որովհետև երկրորդ նախագահի կալանավորումն իր հետքն է թողնում հայ-ռուսական հարաբերությունների վրա»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրն, ըստ քաղտեխնոլոգի, Հայաստանի այսօրվա իշխանության կողմից  ռուս գործիչների հետ վարած անհասկանալի քաղաքականությունն է.

«Ճիշտ է, Հայաստանի իշխանությունները Սիրիա զորք են ուղարկում, Վրաստանում կայացող զորավարժություններին չեն մասնակցում, ԵԱՏՄ-ի ջերմեռանդ պաշտպաններ են դարձել, բայց, այնուամենայնիվ, այդ անհասկանալիության պահը գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև»,- նշեց նա:

Իսկ ինչո՞վ է բացատրվում չհասկացվածության պահը: Եթե հեղափոխության միջոցով իշխանության գալը սկզբնական շրջանում տիրապետող հանգամանք կարելի էր համարել, ապա դեպքերից մեկ տարի անց, իհարկե, չկա այդ ընկալումը:

Պուտինն ավելի շուտ դրական է վերաբերվում Փաշինյանին. Լուկյանով

«Չհասկացվածությունը բացատրվում է նրանով, որ այսօրվա իշխանությունները չեն տալիս Հայաստանի երկարաժամկետ զարգացման վեկտորային հայեցակարգ: Ոնց որ օրվա ընթացքով ապրող իշխանություններ լինեն, որոնք կարող է այսօր մի բան ասեն, հատկապես վարչապետին է դա վերաբերվում, իսկ վաղը ուրիշ բան»,- ընդգծեց Բադալյանը:

Президент России Владимир Путин во время ежегодной большой пресс-конференции (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բոլոր հարցերը կքննարկենք Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարելիք այցի ժամանակ. Պուտին

Բադալյանի խոսքով`Հայաստանի վարչապետն ամեն ինչ անում է՝ Ռուսաստանի ղեկավարությանը դուր գալու համար և ձևացնում, որ որևէ խնդիր չկա, կամ ինչպես ինքն էր նշում՝ «փայլուն հարաբերություններ ունեն»:

«Հիմնականը երկրորդ նախագահի գործոնն է, և Հայաստանի իշխանության մեջ ոչ այնքան ռուսամետ որոշ գործիչների առկայությունը: Եթե այս երկու գործոնները չեզոքացվեն, հայ-ռուսական հարաբերություններում, այս պահի դրությամբ, կարող է որևէ խնդիր չլինել»:

Դիտարկմանը, որ ՀՀ արտաքին-քաղաքական վեկտորը չի փոխվել, և Փաշինյանի կառավարությունն այս ընթացքում հակառուսական քայլ չի կատարել, Բադալյանը հաստատական արձագանքեց.

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. թանկացման հարցը մնում է բաց

«Այժմ շատ ավելի ընդգծված ռուսամետ,  ավելին՝ պուտինամետ արտաքին քաղաքականություն է  տարվում, քան նախկինում վարվել է։ Բայց խնդիրը դրա մեջ չէ: Խնդիրն այն է, օրինակ, որ Հայաստանի իշխանությունն ինքը անհասկանալի է, կախված է մեկ մարդուց և նրա որոշումներից, այլ ոչ թե ինստիտուցիոնալ մոտեցումների վրա է խարսխված»,- ասաց քաղտեխնոլոգը:

Օրացույց-Արամ Սարգսյան (21.12.18) - Sputnik Արմենիա
Ի՞նչ սպասենք Պուտին-Փաշինյան հանդիպումից. Sputnik–ի հյուրն է Արամ Սարգսյանը

Ըստ Բադալյանի` չնայած վարչապետն ռուսամետ քաղաքականություն է վարում, բայց վաղը կարող է մի պաշտոնյա նշանակել, ամերիկյան քաղաքներից մեկի քաղաքապետին, որն էլ կգնա Ռուսաստան և հարցազրույցի ժամանակ նշի, որ Ռուսաստանը փաստորեն ոչ ժողովրդավարական և բռնապետական երկիր է: Այսինքն` քանի որ ամբողջ պետական ապարատը կախված է մեկ մարդու քմահաճույքից, այդ թվում և՝ արտաքին քաղաքականությունը, դրանից է բխում ռուսական կողմի անորոշությունը»:

Այդուհանդերձ տարածաշրջանային անվտանգության տեսակետից, Հայաստանի և Ռուսաստանի շահերը ավելի շատ համընկնո՞ւմ են, թե՞ հակադրվում:

Մենք «Իսկանդերներ» ունենք, հույս ունենք ՌԴ–ից ևս մի բան ստանալ Փաշինյան

«Պարտադիր պետք է որ համընկնեն, որովհետև հակադրությունից տուժելու է Հայաստանը»,-նշեց Բադալյանը, նկատելով, որ դա չի նշանակում, որ ամեն ինչ մեկ կողովի մեջ պետք է դնել: «Խնդիրը հենց դա է. նախկինում հնարավորություն էր լինում կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն իրականացնել և հայ-ռուսական շահերի համադրությունը լրացնել, այլ ոչ թե հակադրել՝ Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Իրան հարաբերություններով, հարստացնել անվտանգության ամբողջ պատկերը, նկարագիրը:

Փաշինյանը Վիետնամից հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Քաղտեխնոլոգը հիշեցնում է հանրահայտ, գրեթե աքսիոմատիկ նախադրյալը. չի կարելի անվտանգության համակարգը միակողմանի կամ մեկ գործոնի հետ կապել, ինչքան էլ որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերը լինի: Պետք են փոխլրացնղ այլ գործոններ, որովհետև, եթե մեկից կախում ունես, ապա՝ կախյալ երկիր ես, եթե կախում ունես բազմաթիվ երկրներից, ապա՝ կախյալ երկիր չես:

Լրահոս
0