00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի»–ի հայտնի երգիչն արյունաբանականում էր. ինչ խոստացավ նա Արկադիին

© Sputnik / Karine HarutyunyanСолист и гитарист группы "Джозеф Джипси Кингз Фемили" Джозеф Фаржиер в Гематологическом центре (14 августа 2019). Еревaн
Солист и гитарист группы Джозеф Джипси Кингз Фемили Джозеф Фаржиер в Гематологическом центре (14 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաներից Արկադին կարողանում է կիթառ նվագել։ Հայտնի երգիչ Ջոզեֆի հետ հանդիպումն ու վերջինիս տված խոստումը Արկադիին շատ են ոգևորել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի առաջին հարկում հաճելի իրարանցում է` այնտեղ բուժվող երեխաները ծնողների հետ սպասում են։ Նրանց ասել են` հյուր են ունենալու։

Փոքրիկ Միլենային հարցնում եմ, թե գիտի` ո՞վ է այցելելու հիվանդանոց։

–Երգիչ, ճանաչված երգիչ,–ասում է Միլենան։

Իսկ մինչև «երգիչը» կգա, զրուցում ենք Միլենայի հետ։ Հարցիս, թե քանի տարեկան է, Միլենան պատասխանում է` արդեն մի քիչ մեծացել եմ, 4 տարեկան դարձել։ Աղջիկը որոշել է` մի քիչ էլ մեծանա,  կսկսի մուլտֆիլմեր նկարել։ Միլենան մուլտֆիլմեր շատ է սիրում, հատկապես հայտնի «Մաշան և արջը»,  չնայած երբեմն բարկանում է Մաշայի վրա, քանի որ արջին շատ է ջղայնացնում։

© Sputnik / Karine HarutyunyanՄիլենա
«Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի»–ի հայտնի երգիչն արյունաբանականում էր. ինչ խոստացավ նա Արկադիին  - Sputnik Արմենիա
Միլենա

Միլենայի ձեռքին մի ծաղիկ է, որն աղջիկն ամուր բռնել է ու զրույցի ժամանակ մեկ ինձ, մեկ ծաղկին է նայում` ցանկանալով իմ ուշադրությունս ծաղկի վրա գրավել։ «Ինչ էլ սիրուն ծաղիկ է»,–ասում եմ ու Միլենան ժպտում է, հետո արագ–արագ հավելում, թե ծաղիկը Ջուլիանան է սարքել, ինքն էլ է բուժվում, վերևի հարկում։

Սպասված հյուրերը գալիս են` «Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերն է, ում ուղեկցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և «Ժպիտների քաղաքի» տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։ Ջոզեֆն հիվանդանոց է այցելել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում։

© Sputnik / Karine HarutyunyanԱննա Հակոբյան
«Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի»–ի հայտնի երգիչն արյունաբանականում էր. ինչ խոստացավ նա Արկադիին  - Sputnik Արմենիա
Աննա Հակոբյան

Ջոզեֆը ծանոթանում է երեխաների հետ, զրուցում ծնողների հետ ու վերցնում կիթառը։ Մինչ նվագելը, սակայն, հայտնում է, որ ԱՄՆ–ում ինքն էլ ունի բարեգործական ֆոնդ` «Մեր երաժշտությունը քեզ համար», որը համերգների միջոցով գումարներ է հավաքագրում ու փոխանցում մանկական հիվանդանոցներին։

© Sputnik / Karine Harutyunyan«Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերի հանդիպումը Երևանի արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների հետ
«Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի»–ի հայտնի երգիչն արյունաբանականում էր. ինչ խոստացավ նա Արկադիին  - Sputnik Արմենիա
«Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերի հանդիպումը Երևանի արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների հետ

«Երբ եկա Հայաստան, ուզում էի անպայման այցելել մի հիվանդանոց, որտեղ երեխաներ են բուժվում։ Եկել եմ երեխաներին մի փոքր ուրախացնել ու նվագելու նրանց համար։ Կարծում եմ` երաժշտությունը բուժում է երեխաներին, քանի որ երաժշտությունը փոխում է նրանց հոգեվիճակը»,–ասում է նա։

Հետո արդեն արյունաբանականում հնչում են իսպանական հայտնի երգեր` «Բոմբոլեա»–ից սկսած. ծնողներից ու բժիշկների որոշները ձայնակցում են Ջոզեֆին։ Երգելուց հետո երգիչը շփվում է երեխաների հետ, նրանց իր կիթառը տալիս, որպեսզի մոտիկից տեսնեն այն, դիպչեն լարերին։

Արյունաբանականի մանկական բաժանմունքում այս պահին 11 երեխա է ստացիոնար բուժում ստանում, սակայն Ջոզեֆին լսել բոլորը չէ, որ կարողացել են։ Երգիչն ինքն է որոշում այցելել հիվանդասենյակներ ու մյուսներին նույնպես անակնկալ մատուցել։

Երեխաներից մեկին հարցնում եմ.

–Հը՞ն, ուրա՞խ ես։

–Հա, շատ,–ասում է Արկադին ու ժպտում։ Տղայի ժպիտը, ճիշտ է, բժշկական դիմակի տակից չի երևում, բայց աչքերը փայլում են` հաստատ ժպտում է։

© Sputnik / Karine HarutyunyanԱրկադի
«Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի»–ի հայտնի երգիչն արյունաբանականում էր. ինչ խոստացավ նա Արկադիին  - Sputnik Արմենիա
Արկադի

Արկադին բուժվում է արյունաբանական կենտրոնում։ Տղայի ուրախ լինելու պատճառը Ջոզեֆն է, որը խոստացավ հաջորդ անգամ Հայաստան այցելելիս Արկադիին իր անձնական կիթառը նվիրել։

Արկադին 2 տարի կիթառի է գնացել, արդեն կարողանում է լավ նվագել, անգամ` երգում է։ Սակայն երբ Ջոզեֆն իր ձեռքի կիթառը փոխանցեց տղային, որ նվագի, վերջինս ամաչեց, նայեց ծնողներին ու հրաժարվեց նվագել։

Ի դեպ, «Ժպիտների քաղաքի» հետ Ջոզեֆն այս աշնանը Երևանում բարեգործական գալա միջոցառում կունենա Երևանում։ Իսկ այս  այցի շրջանակում երկու փոքր համերգ կունենա երևանյան սրճարաններում։

 

Լրահոս
0