https://arm.sputniknews.ru/20190814/Ararat-Armenian-sensacia-arec-Tbilisiu-20068075.html
«Արարատ–Արմենիան» «սենսացիա արեց» Թբիլիսիում
«Արարատ–Արմենիան» «սենսացիա արեց» Թբիլիսիում
Sputnik Արմենիա
Հայկական թիմն անցել է Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, որտեղ հանդիպելու է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ։ 14.08.2019, Sputnik Արմենիա
2019-08-14T21:59+0400
2019-08-14T21:59+0400
2019-08-15T12:41+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2006/80/20068031_0:0:1203:681_1920x0_80_0_0_8ac26462a12200c4a743e4ff4c8b339e.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2006/80/20068031_0:0:1203:757_1920x0_80_0_0_6707b132c0197c919d9526a8102ac6c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , արարատ–արմենիա
հայաստան, սպորտ , արարատ–արմենիա
«Արարատ–Արմենիան» «սենսացիա արեց» Թբիլիսիում
21:59 14.08.2019 (Թարմացված է: 12:41 15.08.2019) Հայկական թիմն անցել է Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, որտեղ հանդիպելու է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» ակումբի հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Եվրոպայի լիգայի 3–րդ փուլի պատասխան խաղը Թբիլիսիի «Սաբուրթալոյի» և Երևանի «Արարատ–Արմենիայի» միջև ավարտվել է 0։2 հաշվով։
Երևանցիների հարձակվող Անտոն Կոբլյակոն 10–րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կրկնապատկել են հաշիվը` իրացնելով 11–մետրանոց հարված, որն հաջողությամբ իրագործել է Պյոտր Ավետիսյանը։
Խաղն անցել է լարված մթնոլորտում, սուր պահերի պակաս չի զգացվել, դեղին քարտերն էլ շատ են ցուցադրվել։ Մրցավարը խաղի ընթացքում երկու թիմերին 11դեղին քարտ է ցույց տվել։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլային պատվիրակությունը Թբիլիսի էր ժամանել երեկ`օգոստոսի 13-ին։ Այսօր թիմը խաղաց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։
Թիմն ինքնաթիռով է մեկնել Թբիլիսի ու հանգրվանել տեղի հյուրանոցներից մեկում։