ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի— Sputnik. Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հավաստիացնում է, որ ներկայիս իշխանության հետ շատ լավ հարաբերությունների մեջ է։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իշխան Զաքարյանը։
«Գործող իշխանության հետ շատ լավ համագործակցում ենք, շատ լավ աշխատում։ Փոխըմբռնման պայմաններում ենք աշխատում»,–ասաց Զաքարյանը։
Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս քննադատել է նրան նախկինում, և ինչպե՞ս է ստացվում, որ հիմա նորմալ հարաբերությունների մեջ են` Զաքարյանը պատասխանեց, որ այդ մասին մեկ ուրիշ անգամ մանրամասն կխոսի, հիմա տեղը չէ։
Հիշեցնենք, որ Զաքարյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահն էր։ Վարչապետ Փաշինյանը, պտգամավոր եղած տարիներին բազմիս քննադատել է նրան։