00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը

© Sputnik / Aram NersesyanАраратский таможенный терминал
Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ կմեկնարկի Գյումրու նոր ավտոմաքսատան շինարարությունը՝ դեռ հայտնի չէ, սակայն այդ նորությունն արդեն իսկ տարբեր արձագանքներ է ստացել հայ հասարակության շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանում գործող մաքսատան փոխարեն Գյումրիում նոր ավտոմաքսատուն կառուցելու որոշումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել, հատկապես վարորդների և ավտոմեքենաների վաճառոքով զբաղվողների շրջանում։

Շատերը իշխանության նախաձեռնությունն անիմաստ են համարում, իսկ շինարարության համար հատկացված գումարը` իզուր ծախս։

Армяно-грузинская граница - Sputnik Արմենիա
Հայաստանի մաքսատունը կշարունակի խստորեն ստուգել Վրաստանից ներկրվող ավտոմեքենաները

Ինչպես հայտնի է՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում սկսելու են մեքենաների համար նոր տուրքեր գործել` ԵԱՏՄ–ի պահանջների համաձայն, ու մեքենաների մաքսազերծումը մի քանի անգամ թանկանալու է։

Այդ պատճառով հայ ներկրողները սկսել են զանգվածային կերպով մեքենաներ գնել Ճապոնիայից ու ԱՄՆ-ից։ Արդյունքում, եթե 2018 թվականին մոտ 67 հազար մեքենա են ներկրել Հայաստան, ապա 2019 թվականի  առաջին յոթ ամիսների ընթացքում այդ ցուցանիշն արդեն հասել է 70 հազարի։

«Ավտոմեքենաները զանգվածաբար շարունակելու են գնել մինչև հունվարի 1-ը, դրանից հետո քչերը մեքենա կգնեն մաքսազերծման բարձր հարկի պատճառով։ Ի՞նչ իմաստ ունի նոր մաքսակետ կառուցել և այդքան գումար ծախսել»,– Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մեքենաների վաճառքով զբաղվողներից մեկը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ շուկայում պահանջարկն արդեն մարել է, առավել ևս՝ որ Ճապոնիան օգոստոսի 1-ից փակել է բոլոր աճուրդները հայաստանցիների համար։

Ի դեպ, ավտոմեքենայի վաճառքով զբաղվող ճապոնական գրասենյակներն այս որոշումը հիմնավորել են երկրի նավահանգիստների գերբեռնվածությամբ։ Ճապոնիայում մտավախություն ունեն, որ սահմանափակում չմտցնելու դեպքում չեն հասցնի բոլոր մեքենաներն ուղարկել հստակ ժամկետներում, իսկ հայ ներկրողները չեն կարողանա դրանք Հայաստան հասցնել մինչև հունվարի 1-ը և մաքսազերծման ժամանակ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։

Միևնույն ժամանակ, տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ  Հրանտ Միքայելյանը Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շինարարության մասին որոշումը, հավանաբար, ի սկզբանե ընդունվել էր ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով։

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Քանի՞ մեքենա է ՀՀ ներմուծվել 7 ամսում. Նորագավիթի բաժիններում կաշխատեն 7–օրյա գրաֆիկով

«Վերջին տասը տարվա միջին ցուցանիշներով այս տարի հոսքն աճել է գրեթե 4 անգամ, սակայն սա կարճաժամկետ երևույթ է։ Հունվարից նոր հարկեր կլինեն, և իհարկե, մեքենաների ներմուծումը կնվազի անցած տարիների միջին ցուցանիշի համեմատ»,-ասաց Միքայելյանը։

Գյումրու ավտոմաքսատունը, հավանաբար, նախատեսված է նաև Ռուսաստանից ներկրվող մեքենաների համար։ Հաշվի առնելով մաքսազերծման գրեթե զրոյական արժեքը, փորձագետները ավտոմեքենաների ներմուծման աճ են կանխատեսում Ռուսաստանից, առավել ևս, որ երկրում ոչ միայն հայրենական, այլև արտասահմանյան մեքենաներ են արտադրում։

Գյումրու նոր ավտոմաքսատունը սահմանին ավելի մոտ կլինի, պարզաբանեց Միքայելյանը։ Ավտոներկրողները մեքենան  կներմուծեն, կհատեն անցակետն ու կձևակերպեն Գյումրիում։

Նրա կարծիքի հետ որոշ չափով  համամիտ է նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Նա ընդգծում է, որ մեքենաների մեծ մասը Հայաստան է հասնում հենց հյուսիսային մաքսակետով։ Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա կոչ արեց  մաքսատան կառուցումը միայն ներկրվող մեքենաների ծավալների տեսանկյունից չդիտարկել։

Араратский таможенный терминал - Sputnik Արմենիա
Ո՞վ կկառուցի Գյումրու մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»

«Մաքսակետը նոր աշխատատեղեր կստեղծի, ինչպես նաև կօգնի մի շատ կարևոր հարցի լուծմանը, այն է` համայնքների հավասարաչափ զարգացում»,–ասաց Մանասերյանը։

Հիշեցնենք, որ Երևանի հարավային հատվածում գտնվող Արարատյան մաքսատունը (այսպես կոչված` Նորագավիթի մաքսատուն) Գյումրի տեղափոխելու մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս 2019 թվականի ապրիլին։

Գյումրու նոր մաքսատան կառուցումը պատվիրվել է «Մերձմոսկովյան» ընկերությանը։ Շինարարության համար կառավարությունը 2.2 մլրդ դրամ է հատկացրել, որից 966 միլիոնն արդեն փոխանցվել է ընկերությանը։

Լրահոս
0