https://arm.sputniknews.ru/20190813/Zangvacayin-ceckrtuq-Hanrapetutyan-hraparakum-masnakicnery-Siriayi-qaghaqaciner-en-20046158.html
Զանգվածային ծեծկռտուք Հանրապետության հրապարակում. վիճաբանությանը մասնակցել է 30 մարդ
Զանգվածային ծեծկռտուք Հանրապետության հրապարակում. վիճաբանությանը մասնակցել է 30 մարդ
Sputnik Արմենիա
Միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 13.08.2019, Sputnik Արմենիա
2019-08-13T11:57+0400
2019-08-13T11:57+0400
2019-08-13T11:59+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1968/01/19680138_0:85:1600:985_1920x0_80_0_0_36eb67120d7ddfc07e0274389b9bc9ec.jpg
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1968/01/19680138_88:0:1512:1068_1920x0_80_0_0_df7d4032824613a869babd9732613ded.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատահարներ, հհ ոստիկանություն, սիրիա
հայաստան, պատահարներ, հհ ոստիկանություն, սիրիա
Զանգվածային ծեծկռտուք Հանրապետության հրապարակում. վիճաբանությանը մասնակցել է 30 մարդ
11:57 13.08.2019 (Թարմացված է: 11:59 13.08.2019) Միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի –Sputnik. Երեկ գիշեր մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության Հրապարակում։ Այդ մասին իրավապահներին ահազանգել են քաղաքացիները։
Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենար միջադեպը, եթե օպերատիվ դեպքի վայր չժամանեին ոստիկանության ծառայողներն ու մի քանի հոգու բերման չենթարկեին։ Բերման ենթարկվածների հագուստի վրա արյան հետքեր են եղել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ որոշ լուրերի` վեճի մասնակիցները Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։