ԵՐԵՎԱՆ, 13 Օգոստոս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհուրդը։
«Փաշինյանն ու Պատրուշևը քննարկել են հայ–ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, կողմերը քննարկել են հայ–ռուսական համագործակցության ընդլայնումն անվտանգության, տնտեսական, ինչպես նաև ներդրումային ոլորտներում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը և միջազգային օրակարգում առկա մի շարք հրատապ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել երկու երկրների կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնությանն առնչվող հարցերին, ինչպես նաև Սիրիայում խաղաղության վերականգնմանը։
Պատրուշևն ասել է` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ինչ դիրքորոշում ունի Մոսկվան
Հիշեցնենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը: